The Wrap պորտալի տվյալներով՝ 2021 թ.-ին Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմում շոուի պատմության առաջին անգամ հիմնականում կանայք ընդգրկված կլինեն։ Գրում է Gazeta.ru-ն։
Ժուրիի կազմում ընդգրկված են դերասանուհիներ և ռեժիսորներ Մեգի Ջիլենհոլը, Մելանի Լորանը, Մատի Դիոպը, Ջեսիկա Հաուսները և երգչուհի Միլեն Ֆարմերը: Ժյուրիի կազմում ընդգրկված արական սեռի ներկայացուցիչներն են՝ Սփայք Լին, ռեժիսորներ Կլեբեր Մենդոնսա Ֆիլյուն և Սոն Կան Հոն և դերասան Թահար Ռահիմը:
Այս տարի փառատոնի 24 ֆիլմերից միայն 4-ն են նկարահանել կանայք:
2020 թ.-ին Կաննի կինոփառատոնը չեղյալ հայտարարվեց կորոնավիրուսի համաճարակի պատճառով. 2021 թվականին փառատոնի ամսաթվերը փոխվեցին. Ավանդական մայիսի փոխարեն, այն կանցկացվի հուլիսին: Կինոփառատոնի մրցանակաբաշխությունը նախատեսված է հուլիսի 17-ին: