Մեծ Բրիտանիայում մեկ օրում ևս 16 703 մարդ կորոնավիրուսային վարակով է ախտորոշվել: Այդ մասին վկայում են բրիտանական կառավարության տվյալները: Գրում է Russian.rt.com-ը։
Երկրում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվը գերազանցում է 4,6 միլիոնը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ էր արել աշխարհի գերտերություններին մինչև 2022թ․ վերջն ավարտել կորոնավիրուսի դեմ աշխարհի բնակչության պատվաստումները։
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 179 միլիոնը։