Animal Space անասնաբուժական կլինիկայից հայտնել են, որ Բանգկոկում ընտանի թութակը հարձակում է գործել է իր տիրոջ զարդատուփի վրա և կուլ տվել դրա ներսում եղած 21 ադամանդները: Գրում է Gazeta.ru-ն։
«Թռչունները շատ խելացի և շատ չար արարածներ են, և նրանց բժշկի մոտ հաճախ են բերում նրանց տերերը: Քանի որ կան բաներ, որ պետք չէ ուտել: Լինի դա զանգ, պարկուճ, պտուտակներ, թե մեխեր: Բայց այս չար տղան իր տիրոջ զարդատուփից ադամանդներ է գողացել և կերել», - նշված է հաղորդագրության մեջ:
Անասնաբուժական կլինիկայում հիշեցրել են, որ թռչունները սիրում են փայլուն առարկաներ և հաճախ պատահաբար ուտում են դրանք, ուստի այդպիսի «արգելված պտուղները» պետք է լավ թաքցվեն:
Sanook պարբերականի տվյալներով՝ բժիշկը ռենտգեն է արել և թութակի ստամոքսում հայտնաբերել է մի քանի օտար մարմին: Առարկաները սպիտակ էին. Սա նշանակում է ամուր մարմին, օրինակ ՝ քար կամ մետաղ: Թռչնի վիրահատությունից հետո անասնաբույժը պարզել է, որ նա 21 ադամանդ է կերել:
Բժիշկները խնդրում են ուշադրություն դարձնել տնային կենդանիներին և նկարագրել ախտանիշները, որոնք հուշում են, որ թռչունը օտար առարկա է կերել՝ հաճախակի հազ, վատ ախորժակ, ընդհանուր թուլություն և այլն։