РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգում կորոնավիրուսի դելտա պլյուս շտամից մահվան առաջին դեպքն է գրանցվել։ Գրում է Gazeta.ru-ն։
Այս շտամը տարածված դելտա շտամի մուտացիա է: Ավելի վաղ Հնդկաստանում հայտնաբերվել էր դելտա պլյուս շտամով վարակվելու շուրջ 40 դեպք:
Մադհյա Պրադեշում մինչ այժմ կորոնավիրուսի այս տարբերակով վարակված 5 մարդ է հայտնաբերվել:
«Հարկ է նշել, որ հինգ մարդուց չորսը, որոնց նմուշները դրական են եղել դելտա պլյուս տարբերակի համար, պատվաստանյութ են ստացել և այժմ առողջ են: Այնուամենայնիվ, հիվանդը, որը պատվաստված չի եղել, մահացել է վիրուսից », - հայտարարել է պետնախարար Վիշվաս Սարանգը:
Նոր Դելտա պլյուս շտամով վարակված կինը մահացել է մայիսի 23-ին: Նրա հիվանդության մասին հայտնի է դարձել հետազոտոթւյուններից հետո: Տեղացի պաշտոնյայի խոսքով՝ մահացածի ամուսինը նույնպես նախկինում COVID-19-ով վարակված է եղել և հետագայում ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու դեղաչափերը: Իսկ մահացածը հրաժարվել է պատվաստվել:
Սարանգն ընդգծել է, որ կառավարությունը վերահսկում է իրավիճակը: Դելտա-պլյուս շտամով հիվանդների հետ շփումների հաշվետվությունները ստուգվել են և բացասական են։
Ավելի վաղ Անգլիայում գրանցվել էր կորոնավիրուսի նոր դելտա պլյուս շտամով վարակման 41 դեպք:
Ամբողջ աշխարհում գիտնականները խոսում են SARS-CoV-2-ի «հնդկական շտամի» վտանգի մասին, ներառյալ պատվաստվածների համար. Այս տեսակի վիրուսը ընկալիչներին կապող տիրույթում ունի երկու հիմնական մուտացիա, ինչը երկու-երեք անգամ նվազեցնում է իմունային պաշտպանությունը պատվաստվածների և հիվանդների մոտ: Հետագայում հայտնաբերվեց «հնդկական շտամի» նոր մուտացիա, որը ստացավ «դելտա պլյուս» անվանումը: