Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) առաջին անգամ ընդունել է, որ երեխաներն ու դեռահասները կարող են պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Այդ մասին վկայում են կազմակերպության կայքում հրապարակված նորացված առաջարկները: Գրում է Gazeta.ru-ն։
Ըստ նոր տվյալների, երեխաների ու դեռահասների մոտ մեծահասակների համեմատ շատ դեպքերում COVID-19-ի ընթացքն ավելի մեղմ է։
«Հետևաբար, եթե նրանք COVID-19-ի ավելի ծանր ընթացքի ռիսկային խմբում չեն, ապա պետք է ավելի շուտ պատվաստվեն, քան տարեցները, քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ և առողջապահական աշխատողները», - նշված է ԱՀԿ նորացված ուղեցույցներում:
Ավելի վաղ ԱՀԿ-ում հայտարարել էին, որ երեխաների համար պատվաստանյութերի օգտագործման վերաբերյալ բավարար տվյալներ չունեն:
Հիշեցնենք, որ ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 179 միլիոնը։