f

Անկախ

ՀՀ փաստաբանների պալատը նախաձեռնում է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն տրամադրելու գործընթաց


ՀՀ փաստաբանների պալատը 24.06.2021թ. կազմակերպել է խորհրդակցություն Ադրբեջանում ընթացող դատավարություններում հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն ցույց տալու արդյունավետությանհարցիշուրջ:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, նախագահի առաջին տեղակալ Մանե Կարապետյանը, նախագահի տեղակալ Հարութ Ակլունցը, փաստաբաններ Հայկ Ալումյանը և Արա Ղազարյանը:

Խորհրդակցությանը ներկա են գտնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և ներկայացուցչի տեղակալ Լիպարիտ Դրմեյանը: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը փաստաբաններին ընդհանուր տեղեկություններ է տրամադրել  հայ ռազմագերիների վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող գործերի ընթացքի մասին:

Փաստաբանները քննարկել են Ադրբեջանում հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն ցույց տալու, ինչպես նաև հնարավոր խախտումները բացահայտելու և հիմնավորելու  անհրաժեշտության և արդյունավետության հարցը: Փաստաբանները մտահոգություն են հայտնել առ այն, որ Ադրբեջանը խոչընդոտելու է ՀՀ փաստաբանների կողմից հայ ռազմագերիներին իրավաբանական օգնության տրամադրմանը:

Քննարկման արդյունքում, Փաստաբանների պալատը որոշել է դիմել Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին, Ադրբեջանի իրավասու մարմիններին, Ադրբեջանի փաստաբանների միությանը, ինչպես նաև միջազգային այլ կառույցներին՝ հայ ռազմագերիներին Հայաստանի Հանրապետության փաստաբանների միջոցով իրավաբանական օգնություն ցույց տալն ապահովելու, ՀՀ փաստաբանների մուտքը Ադրբեջան թույլատրելու և նրանց անվտանգությունը երաշխավորելու հարցերով:

Վերոգրյալը հաշվի առնելով խնդրում ենք մինչև 2021թ. հունիսի 29-ը՝

  • Ադրբեջանում հայ ռազմագերիներին իրավական օգնություն ցույց տալու պատրաստակամություն ունեցող քրեաիրավական մասնագիտացմանփաստաբաններին՝ [email protected] էլեկտրոնային փոստին գրություն ուղարկելու միջոցով տեղեկացնել այդ մասին:
  • Հայ ռազմագերիների ընտանիքի անդամներին՝ Ադրբեջանում ՀՀ փաստաբանի միջոցով ներկայացված լինելու ցանկության դեպքում դիմել ՀՀ փաստաբանների պալատ:

 

Հարգանքով՝

 

ՀՀ փաստաբանների պալատի

            Մամուլի խոսնակ՝ Տաթևիկ Բուջատյան

 

ՀՀ փաստաբանների պալատ հայ գերիներ Ադրբեջան Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Եվ կրկին արբանյակը․
4 վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. նա երկու անգամ է վիրավորվել. Սահակ Օհանյան
Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Դավիթ...
Ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով վիրավորվել է 4 հայ զինծառայող. տեսանյութ
Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը հերքել է Մուստաֆա Շենտոպի՝ համատեղ թյուրքական բանակ ստեղծելու մասին հայտարարությունը
Վերացվել են ներմուծման սահմանափակումները Ռուսաստանի Դաշնությունից
Տեղի է ունեցել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչների հանդիպում
ՄԱԿ-ի ԱԽ-ում գործընթացներ ծավալելն իմաստ ունի միայն այն դեպքում, երբ որոշակի տնային աշխատանք է կատարվել. Ռուբինյան
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ է արել անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի կողմից ռազմական աջակցությունն Ադրբեջանին
՛՛Հրապարակ՛՛․Փաշինյանը Ալ լճերը դեռ ամիսներ առաջ հանձնել է թշնամուն ու հանձնել է առանց կրակոցի
Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Հրազդան քաղաքի՝ Կենտրոն թաղամասի ջրամատակարարումը
Ոստիկանության ծառայողները բացահայտել են Ավշարի համայնքապետի ապօրինությունները
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններ, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ
ՀՀ քաղաքացին պատվիրել է ՀՀ մեկ այլ քաղաքացու սպանությունը, իր հանցակցին տվել է 10 000 դոլար, հրազեն և փամփուշտներ. ԱԱԾ
՛՛Հրապարակ՛՛․Կրակոցներ Քարավաճառից,տեսանյութ
Սերգեյ Գրիգորյանն ազատվել է Արցախի Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից
Տնտեսագետ. պատերազմից հետո սննդի անվտանգության ապահովման հետ կապված խնդիրներ են առաջացել
«Լուրջ բան չկա, ուղղակի խոսակցություն է եղել». Գեղամասար համայքնի ղեկավար Հակոբ Ավետյանը հրավիրվել է ԱԱԾ
Վրաստանի իշխող կուսակցությունը դուրս է եկել Շառլ Միշելի միջնորդությամբ ընդդիմության հետ ստորագրած համաձայնագրից
«Եթե «Թալիբան»-ն ուժով իշխանության գա, Աֆղանստանը կդառնա վտարանդի պետություն». ԱՄՆ պետքարտուղար
ՊԵԿ-ը հիշեցնում է՝ հարկային գործակալները պետք է ԱՊՀ երկրներում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնեն
Ինչպե՞ս Քարվաճառը չհանձնվեց՝ ի հակառակ Տեր-Պետրոսյանի կամքի․ փաստեր. Yerevan.today
ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավարը ՀՀ ՊՆ-ում Ռազմական կցորդներին է ներկայացրել ադրբեջանական հանցավոր արարքներով բնակիչների իրավունքների խախտումները
Նիկոլ Փաշինյանը երկարաձգել է Սեդրակ Սիմոնյանի պաշտոնավարման ժամկետը
Ավելին
Ավելին