f

Անկախ

Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» մոնոօպերայի հայաստանյան պրեմիերա


Հայաստանում առաջին անգամ հուլիսի 7-ին ժամը 19.00-ին  Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում   նախապատրաստվում է բեմադրության Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» հանրահայտ մոնոօպերան՝ գրված Ժան Կոկտոյի համանուն պիեսի հիման վրա։

Միլանի Լա Սկալա թատրոնի ներկայացումներից մեկի ընթացքում Պուլենկը համակ ուշադրությամբ հետևում էր, թե ինչպես է Մարիա Կալասը աստիճանաբար «Մղում» այլ երգիչներին հետին պլան՝ միայնակ արժանանալով հանդիսատեսի բուռն ծափահարություններին:  Այդ պահին նրա կողքին նստած էր Փարիզում գործող «Ռիկորդի» ընկերության ներկայացուցիչ Էրվե Դյուժաղդենը, ով անմիջապես առաջարկում է Պուլենկին գրել այս ստեղծագործությունը` հատուկ Կալլասի համար: Կոմպոզիտորն իհարկե, գրում է այն, սակայն սոպրանո Դենիզ Դյուվալի համար: Մոնոօպերայի կապակցությամբ Կոկտոն Պուլենկին գրել է․ «Իմ սիրելի՛ Ֆրանսիս: Դուք գրել եք մեկ անգամ և բոլորի համար՝ այնպես, ինչպես կխոսեր իմ հերոսուհին»:

Օպերայի պրեմիերան տեղի է ունեցել 1959 թ.-ին, սակայն այն այսօր էլ շարունակում է արդիական մնալ։ Բազում կոմպոզիտորներ են ստեղծագործել Կոկտոյի համանուն պիեսի հիման վրա, սակայն միայն Պուլենկին է հաջողվել այն վերածել արվեստի իրական գործի: Գործողությունները տեղի են ունենում Փարիզում, լիբրետոն ֆրանսերեն է: Ստեղծագործությունը նաև յուրահատուկ է նրանով, որ այն կատարողին հնարավորություն է տալիս ոչ միայն ցուցադրելու իր վարպետությունը, այլև երկխոսության մեջ մտնելու հանդիսատեսի հետ: Ներկայացումը լի է մարդկային կյանքին բնորոշ փորձառություններով. անմնացորդ սիրով և քնքշությամբ, մենությամբ և կարոտով, դավաճանությամբ և հրաշքի սպասումով:

Մենակատար՝ Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո-սոպրանո՝   Վարսենիկ Ավանյան,

Բեմադրող ռեժիսոր՝ Դավիթ Հակոբյան, ՀՀ Արվեստի Վաստակավոր գործիչ

Դաշնամուրային նվագակցում՝ Վասիլի Ռոլիչ

«Ձայն մարդկային» մոնոօպերայի հայաստանյան պրեմիերայով էլ տեղի կունենա «Սոնատի» նոր հայկական բարձրակարգ բրենդի շնորհանդեսը:

Ֆրանսիս Պուլենկ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին