Երեք ամսում Ռուսաստանում կարող է նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակվել։ Այդ մասին հայտնում «Известия» պարբերականը՝ հղում անելով Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի (MSU) վիրուսաբանության ամբիոնի ներկայացուցիչներին: Գրում է Gazeta.ru-ն։
Այս պահին գիտնականներին արդեն հաջողվել է բույսերի վիրուսի մասնիկներ ստանալ, որոնք վարակիչ չեն մարդու համար, որը նոր կորոնավիրուսի սպիտակուցների հետ շփվելիս պաթոգենի նման է դառնում, հայտնել են ամբիոնից։ Նրանք հավաստիացրել են, որ նման մեթոդի հիման վրա պատվաստանյութը էժան և հեշտ մշակվող կլինի։
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի կորոնավիրուսն է դարձել;
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: