Իտալիայում ընթացող մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում երկու հայ մարզիկ դուրս եկավ եզրափակիչ և կպայքարի ամենաբարձր հարգի մեդալի համար։ Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի սան 56 կգ քաշային Արթուր Բազեյանը համառ պայքարում 3:2 հաշվով հաղթանակ տոնեց Ռուսաստանը ներկայացնող Ալեքսեյ Կիսիլյովի նկատմամբ։ Եզրափակիչում է նաև Ախուրյանի մարզադպրոցի սան 81 կգ քաշային Համբարձում Հակոբյանը, ում մրցակիցը` մոլդովացի Անդրեյ Չիրյակովը վնասվածքի պատճառով ռինգ դուրս չի գա։ Եզրափակիչները կկայանան հունիսի 24-ին։