f

Անկախ

«Պոլիտէկոնոմիայի» տնտեսական մեկնաբան Արա Գալոյանի դիտարկումները. Անցյալ տարվա շինարարությունը՝ թվերով


Արտակարգ դրությունը հարկավ բավարար ազատ ժամանակ կապահովի տնտեսական առանձին խնդիրներ դիտարկելու համար: Իհարկե, հիմա ամենափնտրվածը համաճարակի ազդեցության մասին կանխատեսումներն են: Սակայն մեր տնտեսության պարագային դեռևս վաղ է նման վերլուծությունների համար: Հետևաբար կարելի է դիտարկել 2019-ի տնտեսական ցուցանիշները:

Օրինակ, շինարարության մասին հայտարարվել է, որ անցած տարի աճը կազմել է 4.6 տոկոս: Իսկ շինմոնտաժային աշխատանքերի աճի ցուցանիշը մի փոքր ավելի պակաս է` 4.1 տոկոս:

Նախ շինարարության ֆինանսական աղբյուրների մասին: 2019թ․ պետբյուջետային միջոցների ֆինանսավորման ծավալն ավելացել է 8.9 տոկոսով: Բայց նախորդ տարվա համեմատ աճի տեմպի նվազումը համարյա մեկ տոկոս է կազմել: 2019թ․ նվազել է միջազգային վարկերի հաշվին կատարվող շինարարության ծավալը՝ 4.4 տոկոսի չափով: 2018-ին այս ցուցանիշը հակառակը` 14.1 տոկոս աճ էր գրանցել:

Միջազգային ֆինանսավորման ոլորտի ամենամեծ կրճատումն արձանագրել է Համաշխարհային բանկը: 2019թ․ ՀԲ ֆինանսավորման ծավալը 2018-ի համեմատ պակասել է 35.8 տոկոսով: Սա այն դեպքում, երբ 2018-ին հակառակ՝ 144.9 տոկոսանոց աճ էր արձանագրվել: Միջազգային վարկավորմամբ կատարվող շինարարության ծավալի աճ վերջին երկու տարիներին ապահովվել է Ռուսաստանի Դաշնության ֆինանսավորման հաշվին: 2018-ին աճը 164.7 տոկոս էր, իսկ 2019-ին` 132.7:

Մեր երկրում գործող կազմակերպությունների հաշվին կատարվող շինարարության ծավալը վերջին երկու տարում համարյա նույնական է: Աճը 2018-ին կազմել էր 1.2 տոկոս, 2019-ին՝ 1.4: Լուրջ անկում է արձանագրվել «Հայաստան համահայկական հիմնադրամի» ֆինանսավորմամբ կատարված շինարարություններում: Հիմնադրամի նկատմամբ նոր իշխանությունների հակասական քաղաքականության արդյունքում վերջին երկու տարում հիմնադրամի ամենամյա դրամահավաքը ավելի ու ավելի համեստ արդյունքներ է արձանագրում: Մեղմ ասած: Եւ ահա 2019-ի ընթացքում կատարված շինարությունների հաշվետվությունն արձանագրում է, որ 2018-ի համեմատ 2019-ին հիմնադրամի կատարած շինարարության ծավալը կրճատվել է համարյա կիսով չափ` 49.8 տոկոսով:

Շինարարության ֆինանսավորողների հաջորդ «խումբը» օտարերկրյա ներդրողներն են: Նրանց ֆինանսավորման ծավալը 18-ի հետ համեմատ աճել է մոտ 10.5 տոկոսով: Բայց այս ցուցանիշը դեռ շատ հեռու է 2016-ի տվյալներից: Հեռու է, որովհետև 2018-ին այս ֆինանսավորման խումբը կեսից ավելի` 51.3 տոկոսանոց նվազում էր արձանագրել:

2019-ին աճել է բնակչության ֆինանսավորմամբ կատարված շինարարությունը՝ 6.1 տոկոսի չափով: 2018-ի աճի թիվը 5.4 տոկոս էր:

Ահա սրանք են շինարարության ֆինանսավորման աղբյուրները: Շինարարության հաշվետվության մեջ չի ներկայացվում հետևյալ փաստը՝ վերջին երկու տարում շատ կտրուկ աճել են ներկրվող ցեմենտի ծավալները: Աճել է՝ ի հակադրություն տեղական արտադրության: Եթե մի քանի տարի առաջ տարեկան 3-5 մլն դոլար արժեքի ցեմենտ էր ներկրվում մեր երկիր, ապա վերջին երկու տարիների ցուցանիները սրանք են` 2018թ․՝ 26.4 մլն դոլար, 2019-ին` 27.4 մլն դոլար:

 

Շինարարության ոլորտում արձանագրված մյուս փաստն այն է, որ 2019-ին նվազել է բնակելի շենքերի գործարկումը: Նվազել է 12.7 տոկոսի չափով: Ընդ որում նվազել է համարյա ողջ երկրում: Երևանում բնակելի շենքերի գործարկման ցուցանիշը 2018-ի հետ համեմատ 87.3 տոկոս է: Ամենամեծ անկումն արձանագրվել է Արագածոտնի մարզում` նախորդ 2018-ի համեմատ շահագործվել է 51.1 տոկոս, երկրորդը Տավուշի մարզում՝ 59.9 և ապա Շիրակում` 63.6 տոկոս: Փոխարենը կայուն է մնում վերջին տարիների հաստատուն մի ավանդույթ: Հաստատուն ու տխուր ավանդույթ, որի համաձայն երկրում նվազում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների շինարարությունը (2018-ի համեմատ 2019-ի թիվը 30 տոկոս է) և իսպառ բացակայում է հանրակրթական ուսումնական հաստատությունների շինարարությունը:

 

Արա Գալոյան

 

Տնտեսական մեկնաբան

 

Աղբյուրը՝ politeconomy.org

 

Արա Գալոյան տնտեսություն Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Երեկոյան կրակի տակ է հայտնվել Ասկերան քաղաքը. Վահրամ Պողոսյան
ՊԲ-ն հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսագրություն է հրապարակել
ՀՀ ՊՆ․ Թշնամու առաջխաղացման բոլոր փորձերը հետ են մղվել
Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսի 15 971 դեպք  է հայտնաբերվել
Հունաստանի ափերի  մոտ 5,2  մագնիտուդով  երկրաշարժ  է գրանցվել
Եթե, իր կարծիքով, պարզ լուծումները չեն աշխատում, նա գնում է շուստրիության ճանապարհով
Կորոնավիրուսով 2000 պացիենտ կա հիվանդանոցներում. առողջապահական համակարգը կարող է կոլապսի առջեւ հայտնվել
Ֆրանսիայում մեկ օրում  կորոնավիրուսի ավելի քան 41 հազար դեպք  է հայտնաբերվել
Ղրիմի հարցում Էրդողանի դիրքորոշումը կարևոր չէ․ Պուտին
Փաշինյան.Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան խաղաղապահներ մտցնելը hայկական կողմի համար ընդունելի է
Բելառուսն ու Ռուսաստանը քիչ ընկերներ ունեն աշխարհում․ Լուկաշենկո
Թրամփը խոստացել է «շատ բան անել» Չինաստանի հետ վերընտրվելու դեպքում
Արցախի ՊԲ-ն հրապարակել է եւս 26 զոհված զինծառայողի անուն
Արեւմուտքը պատրաստ չէ միջազգային սպառնալիքների հարցով երկխոսության․ Լավրով
Ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողություները միտված են առաջին հերթին խուճապի տարածմանը։
Աշխարհում  կրկին COVID-19 նոր դեպքերի ռեկորդային աճ  է գրանցվել
Ճանաչել Արցախի անկախությունը
Զերծ պահենք թիկունքը հոգեբանական ցնցումներից.Վախթանգ Սիրադեղյան
Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը սկսվել է  հայ ժողովրդի   նկատմամբ  դաժան հանցագործություններով․  Պուտին
0.09.2020, Նիկոլ Փաշինյան. «Հայաստանը չի քննարկում օտարերկրյա խաղաղապահների մուտքը Ղարաբաղ»
Պուտին. ԼՂ հակամարտության գոտում էսկալացիայի ընթացքում զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5000-ի
-Ռուսաստանը հայտարարում է, որ պատրաստ է ռազմական միջամտության Հայաստանի դիմումի դեպքում
ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են թուրքական արտադրության հերթական «Բայրակթար»-ը (տեսանյութ)
Մերօրյա հերոսները. շուրջ 60 զինծառայողներ արժանացել են «Մարտական ծառայություն» մեդալի
Արցախում գտնվող ադրբեջանցի ռազմագերին պատմել է Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին (տեսանյութ)
Ավելին
Ավելին