Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հունիսի 22-ին 18:30-ին տեղի կունենան հանրահավաք` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Այս մասին ֆեյսբուքյան լայվով հայտնեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Դուրս եմ գալու Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ ու պահանջելու եմ Արայիկ Հարությունյանի հրաժարականը»,-ասաց նա:
Նշենք, որ այսօր նույնպես այդ պահանջով եղել է հանրահավաք, ցուցարարներն ասում էին, որ Արայիկ Հարությունյանը չի արտահայտում արցախցու տեսակետը։