Հակամարմինների մեծ քանակ դիտվում է այն մարդկանց մոտ, ովքեր ունեցել են կորոնավիրուս, իսկ հետո պատվաստվել են: Այդ մասին հայտնարարել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի Քիմիական կենսաբանության և հիմնարար բժշկության ինստիտուտի գիտնականները: Գրում է Gzezta.ru-ն։
«Դա կարող է պայմանավորված լինել այն փաստով, որ հիվանդությունից հետո մարդու մարմինը արդեն ծանոթ է վիրուսային սպիտակուցներին, և իմունային համակարգն ավելի հզոր պատասխան է տալիս», - նշել է Աննա Տիմոֆեվան՝ը ինստիտուտի վերականգնման ֆերմենտների լաբորատորիայի կրտսեր հետազոտողը։
Հետազոտության մասնակիցները բաժանվել են չորս խմբի. Նրանք, ովքեր վարակված եղել են կորոնավիրուսով, այնուհետև պատվաստվել են, վարակված չեն եղել և պատվաստվել են, COVID-19- ից բուժվածներ, բայց չպատվաստվածներ և ոչ պատվաստված և ոչ վարակված քաղաքացիներ:
Ըստ հետազոտողների, մեղմ կորոնավիրուսային հիվանդությունից հետո հակամարմինների թիվը կարող է արագ նվազել, այդ պատճառով կարևոր է պատվաստել և վերապատվաստել, ուստի ապահովել պաշտպանիչ սպիտակուցների բարձր տիտր: