ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի գագաթնաժողովը Ժնևում ոչ մի փոփոխություն չի բերել Վաշինգթոնի հակառուսական պատժամիջոցների քաղաքականության մեջ: The New York Times պարբերականի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։ Գրում է Gazeta.ru-ն։
Ավելի վաղ ամերիկացի առաջնորդի ազգային անվտանգության խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է պատրաստում «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման մեջ ներգրավված ընկերությունների դեմ:
«Օրենքը պահանջում է, որ մենք շարունակենք դիտարկել պատժամիջոցների նպատակները` կապված քիմիական զենքի օգտագործման հետ », - ասել է Փսակին:
Նրա խոսքերով՝ այնքան էլ նշանակություն չուներ, երբ Սալիվանը հայտարարություն արեց հակառուսական պատժամիջոցների մասին: Նա նշել է, որ այդ կապակցությամբ, հունիսի 16-ին Ժնևւմ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների բանակցություններից հետո «ոչինչ չի փոխվել»: