ԵՄ պատժամիջոցների տակ հայտնված Բելառուսի բնակիչների ցուցակում ներառվել են նաև Բելառուսի նախագահի որդին ու հարսը: Այդ մասին հաղորդվում է ԵՄ խորհրդի կայքում, որը հաստատել է պատժամիջոցները: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ նախագահի գաղտնի երդմնակալությանը ներկա են գտնվել նախագահի հարազատներ Դմիտրի Լուկաշենկոն և Լիլիա Սիմաշկոն, ուստի, «շահում են գործող ռեժիմից և աջակցում դրան»: Պատժամիջոցներն արգելում են նրանց մուտքը ԵՄ:
ԵՄ Բելառուսի նկատմամբ սահմանափակող միջոցներն այժմ տարածվում են ընդհանուր առմամբ 166 ֆիզիկական և 15 իրավաբանական անձանց վրա: Նրանց ակտիվները սառեցման են ենթարկվում, իսկ ԵՄ քաղաքացիներին և ընկերություններին արգելվում է միջոցներ տրամադրել պատժամիջոցների ցուցակում գտնվող անձանց: Նշվում է, որ պատժամիջոցների կիրառումը կապված է Բելառուսում մարդու իրավունքների ոտնահարման և «քաղաքացիական հասարակության, ժողովրդավարական ընդդիմության և լրագրողների դեմ դաժան բռնաճնշումների» հետ: