Թուրքիայում կորոնավիրուսով վարակված 89-ամյա հիվանդ է մահացել: Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ:
«Կորոնավիրուսի դեմ պայքարում այսօր առաջին անգամ կորցրեցինք հիվանդներից մեկին: Նա 89 տարեկան էր, վարակվել էր Չինաստանի հետ կապ ունեցող մի աշխատակցից»:
Նախարարը տեղեկացրել է նաև, որ վերջին թեստերի արդյունքում հիվանդությունը հաստատվել է ևս 51 մարդու մոտ: Այսպիսով Թուրքիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 98-ի:
Նախարարը նշել է, որ Եվրոպայի հետ սահմանների փակման Թուրքիայի որոշումը նվազեցնելու է ռիսկերը՝ միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ շարունակվելու է իրենց քաղաքացիների վերադարձը Եվրոպայից:
«Vերադարձողները զննություն են անցնում։ Ում մոտ, որ ախտանշաններ են լինում, նրանցից նմուշառություն է կատարվում թեստի համար»,- ասել է Քոջան: