f

Անկախ

Վիրավոր ընկերոջը մենակ չեն թողնում. հայրենիքը վիրավոր է


Հրամանատարի ճառից հետո մենք գոռացինք՝ այո՜, ծափահարեցինք ու մարտի ճամփա ընկանք տոկուն, խանդավառ, ապահովության զգացումով։ Հրամանատարը ճառն ավարտել էր հայհոյելով այն մարդուն, որը վիրավոր ընկերոջը մարտի դաշտում մենակ կթողնի։ Հիմա մարտն ընդմիջվել է կռվի դաշտում, բայց շարունակվում է՝ մինչև կսկսվի մյուս կռիվը։ Հիմա, բացի հայրենիքի դավաճաններից, բոլորն են վիրավոր։

Եվ հիմա Հայաստանից հեռանալու ցանկությունների մասին մտքերն ամենուր են՝ հարցազրույցներում, ելույթներում, ներքին խոսակցություններում։ Բայց հիմա մարտի դաշտում Հայաստանն է վիրավոր ընկերը, ու եթե թողնենք այս կառավարիչների և թշնամու երկկողմանի ռմբակոծության տակ, նա արնաքամ կմեռնի։

Հիմա պետք է հիշել, թե ինչպես էին պատերազմի առաջին օրերին բոլորը կամավոր դարձել, իրար հերթ չտալով կռվի էին նետվում՝ «հաղթելո՜ւ ենք» գոռում-գոչյուններով, երբ հաղթանակի պատրանք էին ստեղծել կառավարիչները, երբ բանակը դեռևս հաղթած էր, երբ հայրենիքը դեռևս կանգուն էր, երբ հեշտ, նորաձև ու առաջադեմ էր հաղթող հայրենասեր հայ լինելը։

Հաճույք է կամավորի անունը վաստակելը, երբ հայրենիքը առողջ է։ Հաճելի է ընկերասեր լինելը, երբ ընկերը վիրավոր չի։ Ու առավելևս, հանուն սեփական կաշվի փրկության՝ հեշտ է լքել վիրավոր ընկերոջը մարտի դաշտում, ու հեշտ է կամավորության փափագ չունենալը, երբ համատարած ու արդարացված է գաղթելու միտքը։

 Բայց արդյոք վիրավոր ընկերոջը՝ հայրենիքին, մարտի դաշտում թողնելով փրկվելո՞ւ է սեփական կաշին։ Ո՛չ, որովհետև ապրելով ուրիշի առողջ երկրներում, որոնք գոյություն ունեն, քանի որ նրան վիրավոր չեն թողել, անդադար պիտի վիրավոր մնա այդ կաշին։ Ու միևնույն է, մի օր մեռնելու ես՝ ժառանգ տալով ուրիշի առողջ հայրենիքներին, որոնց պատերազմներում «հաղթելու ենք» կարգախոսով քեզ չէիր գցի կամավորության, իսկ հայրենիքի ապագայի վերքերը կամ մահը էլի վիրավորելու են քեզ այդ առողջ երկրներում, որտեղ կհանգրվանես ժառանգությունից փախած, բնական պատասխանատվությունից՝ նախնիների պատգամից հրաժարված։

Մեր նախնիները, որոնց զոռով էին հանում իրենց հայրենիքից, վերջին ճիգերով մահամերձ ընկերոջը՝ հայրենիքին, ոտքի հանեցին։ Նրանք հեռացան աշխարհից՝ հասցնելով մեզ գոյություն պարգևել ու մեր գոյության պատգամը թողնել, որ չթողնենք կործանվի Հայաստանը՝ ընկերը մեռնի։ Փոխարենը տվեցին մեզ հայրենի տուն, մտքի տուն, կենցաղի տուն։ Իսկ մենք մեր կամքով կործանե՞նք այդ տները, մանավանդ եթե մենք ենք կործանիչներին կառավարիչ կարգել։ Լինենք մեր կառավարիչների պես անպատասխանատո՞ւ, թե՞ մինչև վերջ պայքարենք, ժառանգ տանք ու կրենք մեր նախնիների ու ապագա սերունդների առջև գործած սխալների պատասխանատվությունը։

Հայաստանում ապրող ամեն մարդ, բացի դավաճաններից, վիրավոր է, հետևաբար ամեն հեռացող մարդ նաև նոր վերք է այդ մարդկանց կյանքին, հետևաբար՝ Հայաստանին։ Հետևաբար, պիտի մնանք, որպեսզի՝ թեկուզ վիրավորված, մեկս մյուսին դուրս հանենք կրակի դաշտից, բացի դավաճաններից։ Պիտի ընկած էլ լինենք արժանապատիվ, ճնշված էլ դեմք ունենանք, ծեծված էլ արարենք, լացը կոկորդներումս՝ գլուխներս բարձր պահենք, որ ողբը մեր մեջ՝ երեսը լինի հպարտ, ու ինչպես դերասանուհի Անի Խաչիկյանն է ասում՝ հիմա ավելի շատ չեմ ուզում հեռանալ երկրից։ Քաղաքագետ Էդգար Էլբակեանը պատերազմից հետո նկատեց, որ մարդիկ կորցրել են կյանքի իմաստը։ Բայց Հայաստանից գնալով իմաստը հայտնաբերվելո՞ւ է։

Ձևավորված կաշին այլ մարմնում ապրելո՞ւ է։ Ոչ։ Մենք ու մեր կաշին այլ երկրների իմաստների համար չենք, այլ էստեղ ու միասին պիտի ստեղծենք բոլոր իմաստները ու պահպանենք ժառանգած իմաստները, ու ինչքան շատ լինենք, էնքան ամուր կլինի իմաստը։ Իսկ ամեն հեռացող մի փոքրիկ իմաստազրկում է Հայաստանը, ավելի է դժվարացնում Հայաստանի հաջորդ մարտը, հայերի իմաստների պահպանումը։ Մենք կռվից ոտքով հետդարձի ճամփա ընկանք՝ կոտրված, պարտված, հայրենիքից վիրավորված, իսկ իրականում՝ հայրենիքի կառավարիչներից, որ մեզ ոչ էլ տուն վերադարձրին։

Բայց մեկս մյուսին թե՛ մարտի դաշտում, թե՛ ճամփին մենակ չթողեցինք ու անորոշ ճամփով տեղ հասանք։ Ուրեմն, վիրավոր ընկերոջը միայնակ չեն թողնում, այն էլ՝ ծանր վիրավոր, այն էլ իմանալով, որ աշխարհն առանց հայերի կապրի, բայց Հայաստանն առանց հայերի մեռնելու է։

Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ

Աղբյուր՝ Առավոտ

Հովհաննես Իշխանյան ՖԲ Գրառում

Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
բորենիին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով․,տեսանյութ
Երբ Աննա Հակոբյանը մոտեցավ անմար կրակին. քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»
«Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Բեյրութում ՀՅԴ-ականները Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը
Օմբուդսմեն. Հայաստանում կալանքը չափազանց շատ է կիրառվում որպես խափանման միջոց
Աշխատանքային ա՞յց, թե նոր շրջադարձ. Սերգեյ Մարկեդոնով
Եվրախորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնել․ ուղիղ
«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում է
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Անահիտ Մանասյանը ներկայացրեց, թե ինչու քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ չի արձակվել
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
«Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին զրկել է ազատությունից». ԱԺ պատգամավորներն այցելել են նրան
Ավելին
Ավելին