f

Անկախ

Ուզում եմ, այդ մարդիկ կայուն եկամուտով աշխատանքի գնալիս մի պահ նայեն հայելու մեջ Նաիրի Հոխիկյան


Պատերազմի ժամանակ ու պատերազմից հետո բազմաթիվ ծանոթ, բարեկամ, ընկեր ու գործընկերներ անձնական խոսակցություններով մտահոգվում էին, թե այս իշխանությունը խաբում է ազգին, քանդում է պետականությունը, կազմակերպեց պատերազմի պարտությունը։

Երբ հանրային հեռուստաընկերությունում աշխատելիս կռիվ էի տալիս ճիշտը ասելու համար ու ենթարկվում ճնշումների, նույն ընկերներն ու գործընկերները նույն անձնական խոսակցություններով խորհուրդ էին տալիս շատ չխոսել հանուն աշխատանքի ու կայուն եկամուտի։

Երբ խզեցի պայմանագիրս Հ1-ի հետ ու հեռացա' խոստանալով վերադառնալ միայն այն ժամանակ, երբ Հայաստանում չի լինի ազգուրաց իշխանությունը, նույն մարդիկ արդարանում էին, թե իրենք էլ են ուզում այդպես անել, բայց սոցիալականն ավելի կարևոր է։

Նույն ծանոթները, բարեկամները, ընկերներն ու գործընկերները ամիսներ շարունակ անձնական խոսակցություններով դժգոհում էին ազգուրաց իշխանությունից։ Մեկը գյուղապետարանում ու մարզպետարանում, մյուսը պետական այլ աշխատանքի, մեկ ուրիշը բիզնեսի, ազգականի բարեկեցության համար գերադասում էր լուռ մնալ ու ծառայել չարին, ինձ էլ կոչ էին անում զգույշ լինել' "քեզ պետք ա՞" ասելով։

Նույն մարդիկ անձնական նամակներ էին գրում ու խոստովանում, որ համամիտ են իմ հրապարակումներում նշվող մտքերի հետ, որ շոկի մեջ են ընկնում հրապարակվող փաստերից, բայց չեն արձագանքում, թաքուն են պահում համակրանքը, քանի որ մտածում են իրենց աշխատանքի ու կայուն եկամուտի մասին։

Այսօր նույն այդ մարդիկ ծառայեցին ապազգային իշխանության վերարտադրմանը հանուն աշխատանքի ու կայուն եկամուտի։

Ուզում եմ, այդ մարդիկ կայուն եկամուտով աշխատանքի գնալիս մի պահ նայեն հայելու մեջ և անկեղծ լինեն իրենք իրենց հետ։ Գո՞հ են արդյոք իրենց ապրած կյանքից։ Ինչպիսի՞ն են նրանք իրենց երեխաների համար' լավ ծնո՞ղ, թե՞ կայուն եկամուտ բերող դահիճ։

 

ՖԲ Գրառում Նաիրի Հոխիկյան Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Եվ կրկին արբանյակը․
4 վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. նա երկու անգամ է վիրավորվել. Սահակ Օհանյան
Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Դավիթ...
Ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրանքի հետևանքով վիրավորվել է 4 հայ զինծառայող. տեսանյութ
Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը հերքել է Մուստաֆա Շենտոպի՝ համատեղ թյուրքական բանակ ստեղծելու մասին հայտարարությունը
Վերացվել են ներմուծման սահմանափակումները Ռուսաստանի Դաշնությունից
Տեղի է ունեցել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչների հանդիպում
ՄԱԿ-ի ԱԽ-ում գործընթացներ ծավալելն իմաստ ունի միայն այն դեպքում, երբ որոշակի տնային աշխատանք է կատարվել. Ռուբինյան
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ է արել անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի կողմից ռազմական աջակցությունն Ադրբեջանին
՛՛Հրապարակ՛՛․Փաշինյանը Ալ լճերը դեռ ամիսներ առաջ հանձնել է թշնամուն ու հանձնել է առանց կրակոցի
Վաղը ժամանակավորապես կդադարեցվի Հրազդան քաղաքի՝ Կենտրոն թաղամասի ջրամատակարարումը
Ոստիկանության ծառայողները բացահայտել են Ավշարի համայնքապետի ապօրինությունները
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններ, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ
ՀՀ քաղաքացին պատվիրել է ՀՀ մեկ այլ քաղաքացու սպանությունը, իր հանցակցին տվել է 10 000 դոլար, հրազեն և փամփուշտներ. ԱԱԾ
՛՛Հրապարակ՛՛․Կրակոցներ Քարավաճառից,տեսանյութ
Սերգեյ Գրիգորյանն ազատվել է Արցախի Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից
Տնտեսագետ. պատերազմից հետո սննդի անվտանգության ապահովման հետ կապված խնդիրներ են առաջացել
«Լուրջ բան չկա, ուղղակի խոսակցություն է եղել». Գեղամասար համայքնի ղեկավար Հակոբ Ավետյանը հրավիրվել է ԱԱԾ
Վրաստանի իշխող կուսակցությունը դուրս է եկել Շառլ Միշելի միջնորդությամբ ընդդիմության հետ ստորագրած համաձայնագրից
«Եթե «Թալիբան»-ն ուժով իշխանության գա, Աֆղանստանը կդառնա վտարանդի պետություն». ԱՄՆ պետքարտուղար
ՊԵԿ-ը հիշեցնում է՝ հարկային գործակալները պետք է ԱՊՀ երկրներում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների վերաբերյալ տեղեկություններ ներկայացնեն
Ինչպե՞ս Քարվաճառը չհանձնվեց՝ ի հակառակ Տեր-Պետրոսյանի կամքի․ փաստեր. Yerevan.today
ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավարը ՀՀ ՊՆ-ում Ռազմական կցորդներին է ներկայացրել ադրբեջանական հանցավոր արարքներով բնակիչների իրավունքների խախտումները
Նիկոլ Փաշինյանը երկարաձգել է Սեդրակ Սիմոնյանի պաշտոնավարման ժամկետը
Ավելին
Ավելին