f

Անկախ

Ադրբեջան-Թուրքիա միջանցքի ճակատագիրն այս ընտրություններից է կախված․ թուրք վերլուծաբան


Ակունքի խմբագրությունը թուրքերենից թարգմանաբար և առանց կրճատումների ներկայացնում է թուրքական «Հաբերթյուրք» պարբերականի վերլուծաբան Չեթիներ Չեթինի հոդվածը, որը չնայած որոշ խեղաթյուրումների՝ լույս է սփռում մի քանի էական հարցի վրա։

Չեթիներ Չեթին

Անկարան մոտիկից հետևում է Հայաստանում այսօր նախատեսվող արտահերթ ընտրություններին։ Այդ ընտրությունների արդյունքները կորոշեն նաև Ադրբեջան-Թուրքիա միջանցքի ճակատագիրը։ Ակնկալվում է, որ ընտրությունների ժամանակ, որին մասնակցում են 22 կուսակցություններ և 4 դաշինքներ, հիմնական պայքարը կընթանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կուսակցությունների միջև։ Մոտ 2,6 միլիոն հոգի ընտրելու իրավունք ունի, սակայն գործազրկության պատճառով բազմաթիվ հայեր աշխատում են արտերկրում, գլխավորապես՝ Ռուսաստանում։

Անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի պատերազմում ստորացուցիչ պարտություն կրած Փաշինյանը բարդ իրավիճակի առաջ է։ Ադրբեջանի դեմ 6 շաբաթ տևած պատերազմի պարտության հետևանքով առաջացած քաղաքական ճգնաժամին վերջ դնելու համար արտահերթ ընտրություններ կազմակերպելու կոչով հանդես եկած Փաշինյանը ապրիլ ամսին իր ֆեյսբուքյան էջով հայտարարել էր, որ հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից։ Մինչ արտահերթ ընտրությունները ժամանակավոր կառավարության ղեկին գտնված Փաշինյանը ընտրություններին վերստին դրեց իր թեկնածությունը։ Փաշինյանի հանդեպ հասարակության մեջ վստահության լուրջ խնդիր կա։ Նոյեմբերին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված Լեռնային Ղարաբաղի մասին համաձայնագիրը որպես «ազգային շահերի նկատմամբ դավաճանություն» որակած հազարավոր հայեր դուրս էին եկել Երևանի փողոցներ․․․ Սակայն երիտասարդները դեռ Փաշինյանին համարում են Հայաստանը Արևմուտքի առաջ բացելու հնարավորության տեր առաջնորդ։

Մոսկվայի տեսանկյունի համաձայն՝ 46-ամյա Փաշինյանը Լեռնային Ղարաբաղում շուրջ 2 հազար ռուս խաղաղապահների մասին կետը ևս ներառող զինադադարի համաձայնագրի իրագործման երաշխավորն է։

Իսկ Փաշինյանի գլխավոր մրցակից Ռոբերտ Քոչարյանը ծագում է Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Խանքենդիից (Ստեփանակերտ-Ակունքի խմբ 66-ամյա Քոչարյանը ցանկանում է արգելել Ադրբեջանի՝ այս վայրերում հսկողության ընդլայնումը։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ նրա բոլոր հայտարարությունները ևս այդ ուղղությամբ են եղել։ ԵԱՀԿ-ից դիտորդները կարծում են, որ Հայաստանում ընտրությունները մեծավ մասամբ արդար և ազատ կանցնեն։ Սակայն ասում են, թե որպես «Ղարաբաղի կլան» հայտնի Քոչարյանի ընտանիքը որոշ հատվածներում կարող է կեղծել ընտրությունները։

Այս ընտրություններում մրցակցում են նախկին 3 հանրապետության նախագահներ, այդ թվում՝ Քոչարյանը։ ՀԱԿ-ի կողմից առաջադրված Լևոն Տեր-Պետրոսյանը մշտապես պաշտպանել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Ռոբերտ Քոչարյանը ղեկավարում է «Հայաստան» դաշինքը։ Իսկ Սերժ Սարգսյանը թեև անմիջականորեն չի մասնակցում ընտրություններին, սակայն ղեկավարում է Հանրապետական կուսակցության արշավը։ Սարգսյանը, 10 տարվա նախագահ լինելուց հետո, Փաշինյանի սկսած համաժողովրդական շարժման շնորհիվ 2018 թ․ ապրիլի 23-ին հրաժարական էր տվել վարչապետի պաշտոնից։

«Gallup International» ընկերության կողմից հունիսի 7-10-ն արված հարցման համաձայն՝ ընտրողների 24,1 տոկոսը պատրաստ է իր քվեն տալ Քոչարյանի «Հայաստան» դաշինքին, իսկ 23,8 տոկոսը՝ Փաշինյանի ղեկավարած Քաղաքացիական հասարակություն կուսակցությանը։ Դժվար թե այս երկու քաղաքական գործիչները բացարձակ մեծամասնություն կազմեն։ Հայաստանում կարող է մի ժամանակաշրջան սկսվի, որում քաղաքական ճգնաժամերը հետևում են իրար։

Փաշինյանի մեկնաբանությունը՝ միջանցքի վերաբերյալ

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անցյալ շաբաթ ուշագրավ ելույթ էր ունեցել Ադրբեջանի խորհրդարանում։ Էրդողանն իր խոսքում ոչ միայն շեշտել էր թուրք-ադրբեջանական եղբայրության մասին, այլ նաև՝ դիմել Հայաստանի իշխանություններին։ Էրդողանը կոչ էր արել Երևանին մտածել այն տնտեսական նախագծերի շուրջ, որոնք հնարավոր կլինի իրականացնել Բաքվի պահանջներն ընդունելու դեպքում։ Էրդողանն ասել էր․ «Ի վերջո, ղարաբաղյան հակամարտության լուծումը մեծ օգուտ կտա տարածաշրջանին։ Դրան ականատես կդառնանք ժամանակի ընթացքում»։

Էրդողանը որպես դրա օրինակ մատնանշել էր Սյունիքի շրջանից Ադրբեջանի՝ դեպի Նախիջևանի Ինքնավար Մարզ հասնող Զանգեզուրի միջանցք բացելու պլանը։ Էրդողանի խոսքով՝ այդ միջանցքով գործարկվելիք երկաթուղին «հայ քաղաքացիներին կշնորհի դեպի Մոսկվա և համայն աշխարհ ազատորեն շրջագայելու հնարավորություն։ Այդպիսով՝ նրանք կկարողանան ազատվել իրենք իրենց հանդեպ գործադրած շրջափակումից»։

Էրդողանի այդ ելույթից կես ժամ անց Փաշինյանը հետևյալն ասաց իր տեսանկյունից ամենախնդրահարույց շրջան Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում կազմակերպված հանրահավաքին․ «Ցանկանում ենք, որ ուղիներ բացվեն այս մարզում։ Քանզի դա պետք է թե՛ մեզ և թե՛ Ադրբեջանին»։ Սակայն Փաշինյանն այդ ելույթում նաև ընդգծեց, թե 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի տեքստում չեն օգտագործվել «Զանգեզուր» կամ «միջանք» բառերը։ Փաշինյանն այդպիսով ուզեց հանգստացնել իր ընտրազանգվածին, որը ենթադրում էր, թե Բաքվից Նախիջևան ճանապարհ բացելը փաստացիորեն կնշանակի, որ հայերը կորցնում են իրենց հսկողությունը այս շրջանի նկատմամբ։

Հայաստան Թուրքիա Ադրբեջան Զանգեզուր

Այլ հոդվածներ հեղինակից

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի հատվածի գազամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 237 նոր դեպք. Մահվան դեպք չի գրանցվել
Բացահայտվել են ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքեր
Այդ բարոյական համակարգն արդեն անվավեր է, ու դրանից մնացել են ընդամենը խղճուկ մնացորդներ. Ռուբեն Մելիքյան
Կարեն Ասլանյանը դուրս չեկավ կիսեզրափակիչ. Տոկիո-2020
ՊԵԿ-ը հորդորում է ակտիվ մասնակցել մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման դասընթացներին
Արտոնությունից կօգտվեն նաև նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունված անձինք․ հանրային քննարկում
Ուժի մեջ է մտել անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ցուցակը և հիմնավորումները ՄՊՀ ներկայացնելու կարգը
ԵՏՀ կոլեգիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապօրինի շինություններ են ապամոնտաժվել
Լոռու մարզում բախվել են «ԳԱԶ 24»-ն ու «ԳԱԶ 3110»–ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
Հակառակորդը կրակոցներ է արձակել ՀՀ ՊՆ մարտական դիրքի ուղղությամբ. վնասվել է ավտոմեքենան. ՔԿ-ում քրգործ է հարուցվել
Հովհաննես Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ է ապահովել. Տոկիո-2020
Նորընտիր ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. Օրակարգում ԱԺ փոխխոսնակների ընտրությունն է. ուղիղ
«Ժողովուրդ». Ով կզբաղեցնի զինդատախազի պաշտոնը, և ինչ է սպասվում Արթուր Դավթյանին. Փաշինյանը որոշումներ է կայացրել
Սահմռկեցուցիչ դեպք Սևանում. Mercedes-ը վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին, ում մարմինը բաժանվել է մի քանի մասերի
«Հրապարակ». «Պատիվ ունեմ»-ին էլ հանձնաժողով կհասնի
«Ժողովուրդ». Ով է Գագիկ Ջհանգիրյանի լուր բերող խորհրդականը
«Հրապարակ». ԱԺ ընդդիմությունը որոշել է դիմել ՍԴ. Օգտվելու են ԲՀԿ-ի փորձից
«Ժողովուրդ». Ինչ տակտիկա է մշակել իշխող խմբակցությունը
«Փաստ». «Նոր» կարգավիճակում՝ նոր այցեր
«Հրապարակ». Իշխանությունը մի ամբողջ գումարտակ զորք էր տեղակայել ԱԺ տարածքում
«Փաստ». Ի՞նչ պաշտոն կստանձնի Տիգրան Ավինյանը. Նրա քաղաքական կարիերան չի ավարտվում
Արժանապատվությունը, իրավունքները խախտող պայմաններ Շիրակի և Արագածոտնի դատարանների ազատությունից զրկվածներին պահելու խցերում
Առաջին պաշտոնական կեղծիքը ութերորդ գումարման ՀՀ Ազգային ժողովում
Ավելին
Ավելին