f

Անկախ

ԿԸՀ-ն բավարարել է ընտրակաշառք տալու համար ձերբակալված պատգամավորության թեկնածուի վերաբերյալ միջնորդությունները. Դատախազություն


ՀՀ ԱԱԾ կողմից իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել այն մասին, որ 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի պատգամավորության թեկնածուն, նախնական համաձայնության գալով Վայոց ձորի մարզի մի խումբ բնակիչների հետ, արտահերթ ընտրություններին մասնակցելու և նշված դաշինքի ու դրա ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար նույն մարզի ընտրական ցուցակներում ընդգրկված  28 ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով 2021թ. հունիսի 4-ից 14-ն ընկած ժամանակահատվածում առաջարկել, խոստացել և տրամադրել են 20000-ից մինչև 40000-ական ՀՀ դրամ կաշառք: Այս մասին հայտնում է Դատախազությունը:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 1-ին մասի, 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով, որով ՀՀ ՀՔԾ-ում շարունակված նախաքննությամբ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել էր 3 անձ, որոնցից մեկը՝ նշված դաշինքի պատգամավորության թեկնածու:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից սահմանված կարգով ՀՀ ԿԸՀ միջնորդություններ էին ներկայացվել՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ:

Այսօր կայացած նիստի արդյունքում ՀՀ ԿԸՀ-ն նշված անձի վերաբերյալ դատախազի երկու միջնորդությունները բավարարել է: 

Տվյալ անձի ձերբակալման իրավաչությունն ավելի վաղ վիճարկվել էր դատարանում, որն իր հունիսի 20-ի որոշմամբ մերժել է բողոքը՝ հաստատելով ձերբակալման իրավաչափությունը:

ՀՀ ԿԸՀ որոշումները դատավարական ղեկավարում իրականացնող դատախազն ուղարկել է վարույթն իրականացնող մարմնին՝ վերջինիս մեղադրանք առաջադրելու և մյուս անհրաժեշտ դատավարական գործողություններն իրականացնելու հանձնարարությամբ։   

Պատշաճ դատախազական հսկողության ներքո միջոցներ են ձեռնարկվում  առերևույթ ընտրակաշառքի հանցավոր սխեմայում ընդգրկված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայաստան Գլխավոր դատախազություն

Այլ հոդվածներ հեղինակից

Այդ ի՞նչ տեղի ունեցավ, որ անվտանգության հարց առաջացավ. ԱԺ դահլիճի մոտ տեղադրված սարքերը նսեմացուցիչ են. Թովմասյան
Արցախից ծանր գանգուղեղային վնասվածքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 3-ամյա երեխա
Տղամարդու հանցավոր գործունեության արդյունքում տուժել են երկու տասնյակից ավելի անձինք
Իշխանական խունտան հրատապ կերպով օրենքի փոփոխություն է ներկայացրել ԱԺ, որով ուզում է, ուշադրություն, վերջ դնել հայհոյանքին
Ջորջ և Ամալ Քլունիները սպասում են իրենց 3-րդ երեխային. Daily Mail
ՌԴ ԱԳՆ-ն Երևանին և Բաքվին կոչ է անում խուսափել գործողություններից, որոնք հղի են իրավիճակի դեգրադացիայով
Ազատվել է պաշտոնից
Լենա Նազարյանի ասած «իձյոտկա» արտահայտությունը նույնպե՞ս պետք է քրեականացվի այս օրենքով․ Սոֆյա Հովսեփյանը՝ հայհոյանքը քրեականացնող նախագծի մասին
Սա միակ որոշումը չէ, էլի կլինեն որոշումներ, որոնք միտված կլինեն ԱԺ շենքն ավելի անվտանգ դարձնելու. Ալեն Սիմոնյան
Պակիստանի վարչապետը հերքել է երկրից զինյալների կողմից Աֆղանստանի սահմանը հատելու տեղեկությունը
Արմեն Գրիգորյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին
Ուղիղ եթերում մարդիկ տեսան, թե որքան հիմնավոր է հանցագործության մասին մեր հաղորդումը եղել. Արծվիկ Մինասյան
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Շեկոյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով է ստեղծվել
Շիրակի մարզպետը 4 օրով արձակուրդ կգնա
Նիկոլ Փաշինյանը 18 օրով արձակուրդ է ուղարկել Սյունիքի մարզպետին. Նրան կփոխարինի Նարեկ Բաբայանը
Նիկոլ Փաշինյանը ԱԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Կարգալույծ է հռչակվել Տ. Պետրոս աբեղա Ազարյանը
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով և ոսկյա իրերով պայուսակ
Եթե տեսնենք՝ քննիչ հանձնաժողովի ձեւաչափը չի համապատասխանում մեր պահանջներին, չենք կարող դրան մաս դառնալ. Սաղաթելյան
«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները եկել են համաձայնության, թե ով է լինելու ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը
Լարվածության ալիքը կարող է տեղափոխել սահմանի տարբեր հատվածներ. Տիգրան Աբրահամյան
Համագործակցության հուշագիր՝ ԿԳՄՍ նախարարության և «Փրոջեքթ Հարմոնիի» միջև
Արտակարգ դեպք Երևանում․ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց քաղաքացին ինքնահրկիզվել է
Այսօր ադրբեջանական ստորաբաժանումները դիպուկահար զենքերից և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի դիրքերի ուղղությամբ
Ապարանի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ավելին
Ավելին