ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Վաղը ցերեկվանից սկսծ հանրապետության տարածքում գործող ցիկլոնը սկսում է աստիճանաբար քայքայվել։ Նրա քայքայման հետ մեկտեղ, կկրճատվեն և տեղումների տևողությունը, և տարածքային ընդգրկվածությունը, դրանք կլինեն կարճատև և առանձին շրջաններում։ Օրվա ընթացքում կունենանք նաև արևային ժամեր։
Արկտիկական ցուրտ օդային հոսանքները վաղը ցերեկվանից սկսած նույնպես նահանջում են, ուստի օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկվանից մինչև մարտի 23-ը այսօրվա հետ համեմատ աստիճանաբար բարձրանալու է 5-6 աստիճանով։