f

Անկախ

Երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ թմրամիջոցների ապօրինի իրացմանն օժանդակելու համար


ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի իրացմանն օժանդակելու դեպքի մի շարք հանգամանքներ:

ՔԿ-ից հայտնում են, որ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ  երկու երիտասարդներ, գումար վաստակելու նպատակով, 2020թ. նոյեմբեր ամսից «Տելեգրամ» կայքի օգտատերերից  ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել և փոխադրել թվով 5 առանձին փաթեթներում փաթեթավորված՝ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1.42 գրամ հաստատուն քաշով «A-PVP» տեսակի և թվով 34 փաթեթների մեջ փաթեթավորված, խոշոր չափերով՝ 23.86 գրամ հաստատուն քաշով կանեփի բուսական խոշոր մանրացված զանգված հանդիսացող «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ:

 2021թ. հունվարի 29-ին երիտասարդները բերման են ենթարկվել ոստիկանության աշխատակիցների կողմից: Նրանց անձնական, ինչպես նաև ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ, հայտնաբերվել են վերոհիշյալ խմբաքանակի թմրամիջոցները:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երկու երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նրանց մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը մասնակից մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:

Հայաստան ՀՀ Քննչական կոմիտե

Այլ հոդվածներ հեղինակից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Շեկոյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով է ստեղծվել
Շիրակի մարզպետը 4 օրով արձակուրդ կգնա
Նիկոլ Փաշինյանը 18 օրով արձակուրդ է ուղարկել Սյունիքի մարզպետին. Նրան կփոխարինի Նարեկ Բաբայանը
Նիկոլ Փաշինյանը ԱԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Կարգալույծ է հռչակվել Տ. Պետրոս աբեղա Ազարյանը
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով և ոսկյա իրերով պայուսակ
Եթե տեսնենք՝ քննիչ հանձնաժողովի ձեւաչափը չի համապատասխանում մեր պահանջներին, չենք կարող դրան մաս դառնալ. Սաղաթելյան
«Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները եկել են համաձայնության, թե ով է լինելու ԱԺ ընդդիմադիր փոխնախագահը
Լարվածության ալիքը կարող է տեղափոխել սահմանի տարբեր հատվածներ. Տիգրան Աբրահամյան
Համագործակցության հուշագիր՝ ԿԳՄՍ նախարարության և «Փրոջեքթ Հարմոնիի» միջև
Արտակարգ դեպք Երևանում․ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դիմաց քաղաքացին ինքնահրկիզվել է
Այսօր ադրբեջանական ստորաբաժանումները դիպուկահար զենքերից և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Երասխի դիրքերի ուղղությամբ
Ապարանի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Թմրամիջոց, նաև` գաղտնի փականով դանակ. Ջերմուկի ոստիկանների բացահայտումը
Դիլիջանի ոստիկանները կանեփի բույսեր ու մարիխուանայի նմանվող զանգվածներ են հայտնաբերել
Շիրակի փողոցում քաղաքացուն վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Սահմանային շերտում տեսանկարահանումները կարգելվեն․ օրինախախտները կտուգանվեն
Մենք մեր տարածքային ամբողջականության հարցում չունենք որևէ զիջման ճանապարհ. Նազելի Բաղդասարյան
Ռուս քաղաքագետ. Փաշինյանը կրկնում է իր սխալը
Դադարեցվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի գործունեությունը
Առաջիկայում Մոսկվայում սպասում են բավականաչափ ծանր բանակցություններ. Հրավիրեք արտակարգ նիստ. Նաիրա Զոհրաբյան
Եթե այս անգամ ՀԱՊԿ-ը չկարողանա իրականացնել հիմնական գործառույթները, նրա ապագան հարցական կլինի. թուրքագետ
Տարածաշրջանում նախադեպը չունեցող միջոցառման արդյունքում բացահայտվել է հերոին տեսակի թմրամիջոցի խոշոր խմբաքանակ
Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել. ուղիղ
Ավելին
Ավելին