f

Անկախ

Ձեր ձայնը տվեք թուրքին ծնկի բերած ուժերին՝ 6-րդ կամ 24-րդ քվեաթերթիկին․ Հրանուշ Հակոբյան


ՀՀ Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է իր քաղաքական գնահատականները երկրում ստեղծված իրավիճակի մասին և լուծում առաջարկել:

Սիրելի քույրեր և եղբայրներ,

Ընտրապայքարի այս խառնակ օրերին իմ հարազատներից ու գործընկերներներից, ընկերներից ու ծանոթներից, հարևաններից ու  բարեկամներից, ուսանողներից ու դասախոսներից, շատերը՝ հատկապես չկողմնորոշվածերը  հաճախ են հարցնում ինձ .ի՞նչ է լինենու, ինչպե՞ս ենք դուրս գալու այս խիստ վտանգավոր, անպաշտպան իրավիճակից:

Աշխարհում և հատկապես ժողովրդավարական հասարակություններում յուրաքանչյուր համապետական ընտրությունից առաջ  իշխանությունը հաշվետվություն է ներկայացնում ընտրողներին իր կատարած աշխատանքների մասին, հիմնավորում թե ինչպես է ապահովել երկրի պաշպանությունն ու անվտանգությունը, ինչ արդյունքների է հասել տնտեսության բնագավառում, որ ոլորտներն են զարգացել, ինչքանով են ավելացել ներդրումները, ինչքանով է կրճատվել աղքատությունը, լուծվել սոցիալական ապահովության հարցերը՝ ծերերի, հիվանդների, անօգնականների, հաշմանդամների, երեխաների հիմնախնդիրները և որոքանով է բարձրացել բարեկեցության մակարդակը, կյանքի որակը:

Իշխանությունը պարտավոր էր  զեկուցել  հասարակությանը, թե ինչպիսի՞ արտաքին քաղաքականություն է վարել, ինչքանով է խորացրել ռազմավարական գործընկերների, հարևան պետությունների հետ հարաբերությունները, ինչ նոր գործընկերներ է ձեռք բերել, որ միջազգային կառույցում է հայանպաստ որոշումներ կայացվել և այլն:

Ժողովրդին հաշվետվություն տալով՝  նա  հասարակությունից հայցում է նոր ժամկետ՝ սկսած կուրսը շարունակելու համար:

Ընդդիմության հիմնական խնդիրն է քննադատել, վեր հանել իշխանության սխալները, բացերը , ներկայացնել պետության զարգացման հեռանկարները, իր տեսլականը և ակնկալել ընտրողների հավանությունն ու վստահությունն գալ իշխանության, որպեսզի  իր ծրագրերը կարողանա կյանքի կոչել, շտկել այն  արհավիրքները, որի մեջ հայտնվել է երկիրը այդ իշխանության օրոք:

Ավարտին է մոտենում քարոզարշավը և դուք ակնդիր ու ունկինդիր եղաք իշխանության և ընդդիմության տեսակետներին: Փոխանակ իշխանությունը  հաշվետվություն տար,    թե ինչու օր առաջ չկագնեցվեց պատերազմը, թե ինչու ՌԴ-ի, Իրանի հետ ավերեցին մեր  բարեկամական հարաբերությունները, թե ինչու գաղտնի փաստաթղթեր ստորագրվեցին, թե ինչու են մեր տղաները տառապում ադրբեջանում և դատվում որպես ռազմական հանցագործներ՝ «կառուցողական Ալիևի» հանձնարարությամբ, թե ինչու է թշնամին խորանում մեր սահմաից ներս,  թե ինչու ութ ամիս անց էլ ոչինչ չի արվում բանակի վերազինման համար, թե ինչու չվերանայվեց պետական բյուջեն և պարգևավճարների/17.4 մլդ,/, ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման/16,2մլդ,/, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի                                          3,8մլդ./, զբոսաշրջության զարգացման ծրագրի/ 7,6 մլդ./, խորհրդատվությունների, վերապատրաստումների և այլ գումարների մի մասը, չուղղվեցին  զինված ուժերի վերականգման և ռազմաարդյունաբերական համալիրի արդիականացմանը…:

Փոխարենը լսեցիք վիրավորանք և անարգանք պարունակող խոսքեր,  ցուցադրվեցին անընդունելի տեսարաններ, չարության նոր չափաբաժիններով հասարակությունը ալեկոծող և աշխարհին զարմացնող  քարոզչություն. «Ով ինձ հետ չէ՝ պետք է գետնին փռել, մեխել,   բանտարկել»․ և  սա է աշխարհին ներկայացված ժողովրդավարության հայկական իշխանության տեսլականը:

Սիրելի բարեկամներ,

Անառարկելի է, որ մենք ամբողջ կյանքում  կանգնած ենք ընտրության առջև՝ ընտրում ենք մեր բոլոր խնդիրների որոշումները, լուծումները, միայն չենք ընտրում մեր ծնողներին և մեր ծնդավայրը: Այսօր էլ կանգնած ենք լուրջ, կարևոր ընտրության առջև, միասնաբար լուծելու ենք մեր Հայրենիքի փրկուէթյան հարցը, մեր հայրենիքի հեռանկարի, ուժեղ, անվտանգ Հայաստան կառուցելու հարցը, որը, կարծում եմ, մեր ամբողջ ազգի երազանքն է, ցանկությունը:

Պահն է՝ վեր կանգնելու ատելության, սիրել-չսիրելու, թշնամանքի, չարության  ու դժգոհության, սևերի և սպիտակների, նախկինների և «նորերի»՝  մեզ պատած հոգեվիճակից, պահն է այս ընտրապայքարի հրդեհում այրեք ամեն տեսակ հակասություն ու վրդովմունք, նեղսրտություն ու վիրավորանք, ինքնամաքրման ելնեք` և միասին հրաշագործենք մեր նոր, ուժեղ, անվտանգ, ազատ ու անկախ հայրենիքը։

Սիրելի քույրեր, մայրեր, տատիկներ, 100 տարի առաջ մեր քույրերը իրենց նետում էին  ժայռի ծայրից, խեղդվում Եփրատի ջրերում՝ միայն թե թուրքի ձեռքը չընկնեն: Մեր վիճակը շտկելու համար ձեզանից խնդրում ենք կես ժամ կորցնել և գնալ ընտրատեղամաս՝ քվեարկելու հանուն հզոր և ապահով Հայաստանի:

Սիրելի եղբայրներ, հայրեր և պապիկներ, խնդրում ենք գնալ տեղամաս՝ քվեարկելու արժանապատիվ խաղաղության համար, որպեսզի էլ   չունենանք որդեկորույս մայրեր, այրիացած կանայք և անհայր մեծացող փոքրիկներ:

Սիրելի երիտասարդներ,

Դուք՝ ընտրելով ուժեղ, կարող, փորձ ունեցող, գործ արած մարդկանց,  ձեր ապագան չեք դնում հարցականի տակ,  այլ ապրելու եք  ուղղված մեջքով,  ուժեղ և վերածնվող Հայաստանում:

Ուրեմն սիրելի հայրենակիցներ, եթե չեք ուզում, որ հունիսի 21-ից հետո դողդողացող ձայնով ձեզ բացատրեն ու փորձեն համոզել, որ  տանք Վարդենիսի, Տավուշի, Սյունիքի, Արարատի գյուղերից,  որ պատերազմ չլինի, ապա  ձեր ձայնը տվեք պատերազմներ հաղթած, թուրքին ծնկի բերած, երկրի պատիվն ու արժանապատվությունը արտաքին աշխարհում պաշտպանած ուժերին՝ 6-րդ կամ 24-րդ  քվեաթերթիկին, որպեսզի   ապրենք խաղաղ, համերաշխ և զարգացող պետության մեջ:

Ես հավատում եմ մեր ժողովրդի հավաքական իմաստնությանը:

Հրանուշ Հակոբյան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև
Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին
Անվտանգության խորհուրդը երբևէ չի նշել, որ Հայաստանը օկուպացնող պետություն է, առավել ևս՝ ագրեսոր. Եղիշե Կիրակոսյան
«Մարտական եղբայրության» անդամ, ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է
Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
Երեւանի կենտրոնում ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
Ավելին
Ավելին