Վաստակաշատ բժշկի ձերբակալումը կապիտուլյանտի նենգությունների ֆոնին. Չարչյանը հաշմանդամներին ոտքի է կանգնացրել, իսկ դուք 12 հազար երիտասրդի հաշմանդամ եք դարձրել.
Փաշինյանը կասկածելով, որ իր թիմի անդամները կարող է իրեն չենթարկվեն, իր անօրինական քայլերին չաջակցեն, ԱԱԾ֊ին հանձնարարել է իր բոլոր թիկմակիցների վրա կոմպրոմատներ հավաքել, հեռախոսային խոսակցությունները գաղտնալսել, կոտրել ֆեյսբուքյան էջերը ու նրանց նամակագրությունը իրեն հանձնել։
Այս մասին ասում է ԱԱԾ նախկին տնօրեն, Պատիվ ունեմ դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը 168թերթին տված հարցազրույցում։ Բացի այդ, նա պատմում է որ նրա բազմաթիվ թիմակիցներ թաթախված են կոռուպցիայի մեջ։ Օրինակ, Շիշ բռնողն ու նրա եղբայր Նաիրի Սարգսյանը ընտնիքներով Ծաղկաձորի Գոլդեն փելիս հյուրանոցում 2019թվի նոր տարին են անցկացրել, որի ծախսերը մի քանի միլիոն դրամ մուծել է մի քրեական հեղինակություն։ Այս ու մյուս թիմակիցների մութ ու կոռուպցիոն գործարքների վերաբերյալ բոլոր փաստաթղթերը Փաշինյանը պահում է նրանց հլու հնազանդ իրեն ծառայեցնելու համար։ Նաև, ԱԱԾ֊ին հանձնարարել է Սահմանդրական դատարանի դատավորների ու անձամբ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի ընտտնիքի անդամների, բարեկամների վրա կոմպրոմատներ հավաքել որ նրանց ճնշելով պաշտոնանկ անի, ձերբակալել այն գործիչներին ովքեր իր դեմ են։
Վանեցյանը ասում է, որ այս ընտրարշավին ընդդիմադիր ուժերի շտաբների անդամներին ահավոր ահաբեկում են, նրանց բարեկամներին գործից ազատում, ասենք մեկի բարեկամը ջրմուղում է աշխատում, գործից հանում են։
Գերիների հետ կապված, Վանեցյանն ասում է, որ գեներալ Մուրադովի շրջապատից տեղեկություն են տարածել որ ականապատ տարածքների քարտեզների դիմաց իրենք կարող էին բերել բոլոր գերիներին, սակայն Հայաստանի իշխանությունը նրանց պատասխանել է, որ նման քարտեզներ չունեն, և շրջանցելով Ռուաստանը Վրաստանով ԱՄՆ֊ի միջոցով հանձնել են Աղդամի ականպատման քարտեզները ընդամենը 15 գերու դիմաց։
Այս ամենի ֆոնին Հայաստան դաշինքի պատգամավորության թեկնածու վաստակշատ բժիշկ Արմեն Չարչյանին են ձերբակալել մի գաղտնալսված ձայնագրության հիման վրա, որտեղ նա իր աշխատակցներից պահանջում է գնալ ընտրությունների ու նրա այս արարքի վրա զայրացած իրար են անցել կապիտուլյանտի աջակիցները։ Ինչի դուք էթիկա, խիղճ, կարեկցանք ունե՞ք, դուք օրինականության պատկերացում ունե՞ք, որ վաստակավոր բժշկի վրա հարձակվել եք բոլուկներով։
Բժիշկ Չարչյանը բազմաթիվ հաշմանդամների ոտքի է կանգնեցրել, իսկ ձեր իշխանությունը 12 հազար հոգու հաշմանդամ է դարձրել։