f

Անկախ

Ի՞նչ է  կատարվում մեր տարածաշրջանում ՌԴ-ի դիրքերի առումով


Քաղաքագետ, Реалист գործակալության գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանն իր տելեգրամյան ալիքում գրում է.

«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հրաժարվեց մեկնաբանել Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման մասին տեղեկությունը: «Մենք չենք քննարկել այդ հարցը, և դրա մասին լուրերը մենք չենք մեկնաբանում»,- հայտարարեց Լավրովը:

Եթե ռուսական դիվանագիտության ղեկավարը տեղյակ չէ սուլթանի ու մինիսուլթանության ծրագրերին (քիչ հավանական է, որ այդպես է), ապա Անդրկովկասում Ռուսաստանի Դաշնության գործերը շատ ավելի վատ են, քան պատկերացնում ենք: Իսկ եթե Լավրովը տեղյակ է Ռեջեփ Էրդողանի ծրագրերին և համաձայն է դրանց իրականացմանը, կնշանակի Կրեմլը շարունակում է իր հակաիրանական և հակաչինական արտաքին քաղաքական ուղղությունը, որը նմանապես հակահայկական ուղղություն է:

ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը հենց այնպես չակնարկեց նախագահ Վլադիմիր Պուտինին այն մասին, որ Ռուսաստանը հազարավոր կիլոմետրերով սահման ունի Չինաստանի հետ: Ռուսական ԶԼՄ-ներում հավանաբար մեկնաբանեցին Բայդենի միտքը. դա  ոչ թե ՌԴ-ն ՉԺՀ-ից «պոկելու» փորձ էր (առանձնապես պոկելու բան էլ չկա), այլ հակառակը՝ կոչ էր Կրեմլին չհակադրել իրեն ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՉԺՀ-ի շահերին, այլ զբաղվել սեփական տնտեսության զարգացմամբ, որպեսզի չհայտնվի համաշխարհային քաղաքականության ճամփեզրին:

Ուրեմն ի՞նչ է  կատարվում տարածաշրջանում ՌԴ-ի դիրքերի առումով: Մատնանշենք   մի քանի թեզերի առանձին գծեր.

  1. Պուտին-Էրդողան տանդեմում առաջատարը սուլթանն է:
  2. Ռուսաստանը պատրաստ է զիջել Թուրքիային ողջ Հարավային Կովկասը, այդ պատճառով Պուտինը, Ալիևը և Փաշինյանը օրինականացրին թուրքական ռազմական ներկայությունն Արցախում՝ ստորագրելով 2020 թ. նոյեմբերի 9-ին դավաճանական «համատեղ հայտարարությունը», որը հայ ժողովրդի համար դարձավ Մյունխենյան դավադրության նմանակը, որով 1938 թ. Գիտլերին նվիրվեց Չեխոսլովակիան:
  3. Զանգեզուրյան «միջանցքի» ստեղծումը ադրբեջանա-թուրքական կլեպտոկրատիայի հսկողության տակ, որի մասին խոսում են Էրդողանը, Ալիևը և Պուտինը, աշխարհաքաղաքական  «տուրք» է, որը Կրեմլը վճարում է ՌԴ զինված ուժերի վրա Թուրքիայի չհարձակվելու երաշխիքի դիմաց: Ոչ այլ կերպ: Ռուսական ուղղաթիռի կործանումը Հայաստանի Արարատի մարզում  հարկ է դիտարկել որպես Անկարայի ուղղակի սպառնալիք Մոսկվային:
  4. Եթե Կրեմլը շարունակում է Անդրկովկասում անգլո-թուրքական ուղղությունը Իրանի ու Չինաստանի դեմ, ապա իր դեմ է միավորում ԱՄՆ-ին, ԵՄ-ին, Չինաստանին և ԻրանինԻսկ եթե Կրեմլը հրաժարվում է անգլո-թուրքական ուղղությունից, ապա իր դեմ է տրամադրում ընդամենը Լոնդոնին ու Անկարային, որոնք կարող են չեզոքացվել ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Չինաստանի և Իրանի կազմակերպված ջանքերով: Տեսնենք, թե որը կընտրի Պուտինը»:

 

 

Աշխարհում Տարածաշրջան Ադրբեջան Թուրքիա Ռուսաստան

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին