Որոշ մարդիկ չեն արձագանքում կորոնավիրուսի պատվաստանյութին այնպես, ինչպես ակնկալվում է, և արդյունքում նրանք կարող են վարակվել: РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է վարակաբան Անդրեյ Պոզդնյակովը: Գրում է Gazeta.ru-ն։
«Ինչու են պատվաստումներից հետո մարդիկ դեռևս կորոնավիրուսով վարակվում: Իսկ հիվանդության պատճառները մի քանիսն են: Նախ, բոլորն ունեն իմունային համակարգի առանձնահատկություններ, և կա մարդկանց մի մաս, որոնք օրգանիզմի իրենց անհատական առանձնահատկությունների պատճառով չեն արձագանքում պատվաստանյութին այնպես, ինչպես սպասվում էր: Նրանց համար ստանդարտ չափաբաժինը կարող է լինել անբավարար կամ, ընդհակառակը, ավելորդ», - նշել է Պոզդնյակովը:
Պոզդնյակովը պարզաբանել է, որ դեղ արտադրողները բացահայտ ասում են, որ ոչ մի պատվաստանյութ հարյուր տոկոսանոց պաշտպանություն չի տալիս, և նույնիսկ պատվաստված անձինք չպետք է մոռանան նախազգուշական միջոցների մասին:
«Մեծ վարակիչ դոզան ի վիճակի է «ճնշել» նույնիսկ լավ կազմավորված իմունային պաշտպանությունը», - ընդգծել է մասնագետը:
Ավելի վաղ բժիշկը պատմել էր, թե ինչպես են հակամարմինները տարբերվում պատվաստումներից և կորոնավիրուսից հետո: