f

Անկախ

Բացահայտվել է Գոռավանի գերեզմանոցում կատարված սպանությունը․ մեկ անձ կալանավորվել է. ոստիկանության տեսանյութը


Հունիսի 13-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Արարատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գոռավան գյուղի գերեզմանատանը ծեծկռտուք է։ Րոպեներ անց ահազանգ հնչեց «Վեդի» բժշկական կենտրոնից։ Հիվանդանոց էր տեղափոխվել 33-ամյա տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով։

Ոստիկանությունից հայտնում են, որ հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին, որ տղամարդը վնասվածքները ստացել է Գոռավան գյուղի գերեզմանատանը։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության ու քննչական կոմիտեի ծառայողները հայտնաբերեցին տարբեր հրազենների՝ գնդացրի, ինքնաձիգի, ատրճանակի և հրացանի պարկուճներ, ավտոմեքենա՝ կրակոցների հետքերով, արնանման հետքեր և այլն։

Դեպքի վայր ժամանեցին նաև փորձաքրեագետներ։ Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության ծառայողները պարզեցին հետևյալը։

Նախնական տվյալներով՝ մի խումբ տղամարդիկ վիճել էին, ինչը հանգուցալուծվել էր փոխհրաձգությամբ, և այդ ընթացքում էլ 33-ամյա տղամարդը վնասվածքներ էր ստացել։ Դեպքից ժամեր անց, արդեն հունիսի լույս 14-ի գիշերը, «Վեդի» բժշկական կենտրոն է տեղափոխվել նաև զինված միջադեպի մասնակիցներից 39-ամյա մի տղամարդ՝ դարձյալ հրազենային վնասվածքով։

Արարատի բաժնի ծառայողները, համագործակցելով մարզային վարչության ու ՔՈԳՎ ծառայողների հետ, օպերատիվ կերպով պարզեցին մասնակիցների ինքնությունը. բոլորն էլ Արարատի մարզի բնակիչներ են։ Նրանց հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ իրականացվեց բացատրական աշխատանք, ինչի շնորհիվ սպանությունը կատարելու կասկածանքով որոնվող 32-ամյա տղամարդը հունիսի 14-ին, ժամը 19.30-ին, ներկայացավ ոստիկանության Արարատի բաժին, ապա տեղափոխվեց Վեդիի քննչական բաժին, տվեց խոստովանական ցուցմունք և կալանավորվեց։

Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց հանցագործության գործիքներից հրացանը։ Մյուս հրազենները, ինչպես և մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

ՀՀ Ոստիկանություն

Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
ԱՄՆ Պետքարտուղարություն. Իրավապաշտպան կազմակերպությունները մտահոգված են հայկական բանակում մահվան դեպքերով
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորած կյանքերի մասին. Բայդենն ուղերձ է հղել
«Թե բա խաղաղության խաչմերուկ… Գարուն ա, ձյուն ա արել…». Վիգեն Սարգսյան
՛՛Հրապարակ"․ Չգիտե՞ր, որ գյուղերի հանձնման ֆոնին հանրության աչքին երևալը  փոթորիկ է առաջացնելու։
Քիչ առաջ բերման են ենթարկել «Սասնա ծռերի» համակիր Վոլոդյա Ավետիսյանին
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Ավելին
Ավելին