f

Անկախ

«Պետության կառավարումը շատ լուրջ բան է, որպեսզի միտինգային հոգեբանությամբ դրանով զբաղվեն»․ Հարություն Մեսրոբյան


Անկախ-ի զրուցակիցն է կառավարման փորձագետ, Հանրային խորհրդի նախկին անդամ Հարութուն Մեսրոբյանը։

-Պարոն Մեսրոբյան, Հայաստանն այսօր գտնվում է հակաճգնաժամային կառավարման փուլում։ Հնչում են կարծիքներ, որ եթե իշխանությունը ժամանակին համարժեք արձագանքեր աշխարհում ստեղծված իրավիճակին և ավելի լուրջ մոտենար այս համաճարակին, ապա այսօր, հնարավոր է, այլ պատկեր լիներ մեր հանրապետությունում։ Դուք կիսո՞ւմ եք այս մոտեցումը։

-Ես միշտ ասել եմ, որ մենք պետության որակյալ կառավարման խնդիր ունենք, որը գալիս է դեռևս 1991 թվականից։ Իսկ այն, ինչ տեղի ունեցավ վերջին ժամանակներում, ավելի ծանր հարված է այն իմաստով, որ մենք առավել ևս չունենք պատկերացում հակաճգնաժամային կառավարման մասին։

Ես զարմանում էի, թե ինչպես է ամբողջ աշխարհում այդ վարակի տագնապը մեծանում, տվյաները գնալով ավելի մտահոգիչ էին դառնում, բայց մենք որևէ քայլ չէինք ձեռնարկում։ Տպավորություն էր, որ Հայաստանը ոչ միայն պետություն չէ, այլ նաև կոլտնտեսություն էլ չէ։ Սա պարզապես վիրավորական է մեր ազգի համար։

Եթե հիշում եք, նույն բանը մեզանում տեղի ունեցավ 2008 թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ, երբ պատասխանատու անձերը հայտարարում էին, որ Հայաստանը չի տուժի: Արդյունքում մեր Երկրի ՀՆԱ-ն անկում ապրեց 14,5% և այդ ցուցանիշով դարձավ աշխարհի «ռեկորդակիրներից» մեկը:

Լինելով հակաճգնաժամային կառավարման փորձագետ՝ ես և' 2008 թ․, և' 2020 թ. տեսնում էի, որ հակաճգնաժամային կառավարման իմաստով բոլոր մոտեցումները ոչ միայն չէին կիրառվում, այլև կիրառվում էր ճիշտ հակառակը՝ փնթի, անլուրջ և անգրագետ մոտեցումներ։ Եվ հիմա մենք հավաքում ենք մեր ցանածը կամ չցանածը։ 

Ինչ վերաբերում է այս համաճարակին, ապա մենք արթնացանք միայն մարտի 1-ին։ Եթե հաշվի առնենք, որ այդ համաճարակն աշխարհում սկսվեց 2019 թ. դեկտեմբերից, ապա մենք առնվազն 2-3 ամիս կորցրել ենք։ Իսկ դա նշանակում է, որ լատենտային ժամանակահատվածը շատ երկար է։

Հիմա մտավախություն կա ոչ այնքան, որ շատ է տարածվում, այլ որ մինչ այդ եղած երևույթներն են արտահայտվում։ Ես բացառում եմ, որ Հայաստանում համաճարակը սկսված լինի մարտի 1-ից, երբ աշխարհում այն կար շուրջ երեք ամիս, իսկ մենք՝ որպես շատ մոբիլ ազգ, պետության սահմանով այդքան գնում-գալիս էինք։ Ես էլ չեմ խոսում մեր տևական լոպազության մասին, թե զբոսաշրջիկության ծավալներն աճում են: Հետևաբար ստեղծված իրավիճակի համար 100%-ով պատասխանատու են ներկա իշխանությունները։ Իրենք պետք է գլխով պատասխան տան, ինչպես գլխով պետք է պատասխան տան նաև նախորդ իշխանությունները 2008 թ. ճգնաժամի ժամանակ կոպիտ սխալների համար։ 

-Երեկ վարչապետն ԱԺ ամբիոնից հայտարարեց էր, որ այն պետություններն են զերծ մնացել կորոնավիրոսից, որոնք փակ են, կոմունիկացիաները զարգացած չեն և այլն, այլ կերպ ասած՝ նկատի ուներ, որ եթե կորոնավիրուսը տվյալ երկիր չի ներթափանցել, դա այդքան էլ լավ չի խոսում այդ պետության մասին։ 

-Նման մի բան ասում էին նախորդ իշխանությունները, երբ հիմնավորում էին, որ ֆինանսատնտեսական համաշխարհային ճգնաժամը մեզ գրեթե վնաս չի տա, քանի որ Հայաստանում զարգացած չէ արժեթղթերի շուկան: Ես կրկնում եմ՝ այն, որ մենք արթնացանք միայն մարտի 1-ին, դա մեր կոպտագույն սխալն էր, եթե չասեմ հանցավոր անգործությունը։ Իսկ հանցանքի համար պետք է անձնավորված պատասխան տվողներ լինեն, հակառակ դեպքում մենք պետություն չենք դառնա։ Պետության ուժը կայանում է նրանում, որ լավ աշխատանքի համար պետական չինովնիկը խրախուսվում է, վատ աշխատանքի համար՝ պատժվում։ Իսկ մեզ մոտ վատ աշխատանքի համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրում, ավելին` զանգվածաբար պարգևատրվում են։ Դա նշանակում է, որ մենք որպես պետություն դեռ չենք կայացել։

-Այնուամենայնիվ, փաստն այն է, որ այսօր խնդիրն այնքան է լրջացել, որ հայտարարվեց արտակարգ դրություն։ Ինչպե՞ս եք գնահատում այն քայլերը, որոնք կատարվում են այսօր, արդյո՞ք դրանք համարժեք են իրադրությանը և արդյո՞ք արդյունավետ են՝ հետագա սրացումները կանխելու տեսանկյունից։

-Հակաճգնաժամային կառավարման տեսանկյունից շարունակվում են կատարվել լրացուցիչ սխալներ։ Ճիշտ է, մի դրական կողմ կա, որ վերջապես արթնացանք։ Բայց հիմա հրատապ հարցերից մեկը պետք է լինի այն, որ վերծանեն այս տարվա հունվարից բոլոր ռիսկային գոտիներից մարդկանց մուտքերը Հայաստան։ Այդ բազան պետք է շատ արագ, օպերատիվ ստեղծվի։ Որովհետև, նորից եմ կրկնում, ամենայն հավանականությամբ մենք ունենք լատենտային ընթացքով գնացող համաճարակ։ 

Փաստն այն է, որ վատ կառավարման և հայկական մեր փնթիության հետևանքով մենք հայտնվեցինք այս վիճակում։ Ու հիմա տեսնում ենք, որ վարակվածների թվաքանակը երկրաչափական պրոգրեսիայով աճում է։ Դա անուղղակի ապացույց է, որ մենք ունենք լատենտային վիճակում վարակ, որովհետև հնարավոր չի, որ դու սկսես խստացնել պայմանները, բայց հիվանդացողների քանակի աճն արագանա։ Դա նախկինում չարած քայլերի արձագանքն է։ Եվ խորհրդարանում ժամերով անկապ քննարկումներ անելու փոխարեն պետք է շատ արագ քայլեր ձեռնարկել, օրինակ, այդ իմ ասածի ուղղությամբ՝ վերծանել մարդկանց՝ դեպի Հայաստան բոլոր ռիսկային մուտքերը։

-Բնականաբար առաջին հերթին պատասխանատվության մեծ բաժին ունի իշխանությունը, բայց, այնուամենայնիվ, մենք՝ որպես հասարակություն, որպես քաղաքացիներ, պատրա՞ստ ենք այս իրավիճակին։ Այս առումով ի՞նչ խնդիրներ եք տեսնում։

-Իհարկե պատրաստ չենք, որովհետև մենք վաղուց արդեն ժողովուրդ չենք, մենք արդեն անգամ հանրություն էլ չենք, այլ հաՄրություն ենք։ Եթե հետևում եք սոցցանցերին, դեռևս կան «խելոքներ», որոնք ասում են, որ ՍԴ-ի հետ կապված հանրաքվեն պետք է կայանա, և իրենք պետք է գնան ու «Այո» ասեն։ Առողջ հասարակությունում այդ մարդկանց ուղղակի բարոյապես կհայտարարեին «Persona non grata»: Նման մարդկանց շատ ճիշտ են կոչում «պողոսներ», և նման մարդիկ ուղղակի վխտում են մեր շուրջ։ Ավելին, նման մարդիկ վտանգում եմ պետության անվտանգությունը: Սա անառողջ երևույթ է։ Սա ցույց է տալիս, որ մենք որպես հասարակություն շատ ծանր հիվանդ ենք, եթե չասեմ` մահացու։ 

-Բայց փոխարենը նույն հասարակությունը թիրախավորեց և բարոյապես ոչնչացրեց էջմիածնեցի կնոջը, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակով։ Այդ կինն, անշուշտ, իր մեղքի բաժինն ունի, բայց արդյո՞ք այդ շղթայում միայն նա էր մեղավոր։ 

-Մինչև պատասխան չտան այն բոլոր պաշտոնատար անձիք, որոնք հունվարից գոնե չսկսեցին ձեռնարկել միջոցներ, որևէ կնոջ կամ տղամարդու մեղադրելու որևէ բարոյական իրավունք ոչ ոք չունի։ Իսկ պատասխանատվությունը սկսվում է պետական կառավարումից։ Չի կարող կառավարման պատասխանատուն պատասխանատվություն չկրել և մեղադրանքը շպրտել հասարակության շարքային անդամի վրա։ Դա էլ է անբարոյականություն։

-Վարչապետի շուրթերից շաբաթներ առաջ հնչեց «կորոնավիրուսն ում շունն է» արտահայտությունը։ Առհասարակ, պետական ղեկավարի կողմից խնդրին նման մոտեցումը նորմա՞լ եք համարում։

-Ճիշտն ասաց ես բարդ լինգվիստական կառուցվածքները չեմ հասկանում, առավել ևս, երբ դա հնչում է ղեկավարների կողմից։ Մենք գտնվում ենք այնպիսի պայմաններում, որ պետական պաշտոնյայի ցանկացած ելույթ պետք է լինի շատ առարկայական և կոնկրետ արդյունքային հետևանքներով։ Մենք վերջիվերջո պետք է դուրս գանք միտինգային հոգեբանությունից։ Պետության կառավարումը շատ լուրջ բան է, որպեսզի միտինգային հոգեբանությամբ դրանով զբաղվեն։

Ընդհանրապես պետության կառավարման եկող մարդիկ պետք է ի սկզբանե հասկանան, որ պետության կառավարումը շատ բարդ երևույթ է, առավել ևս ճգնաժամի ժամանակ։ Հետևապես պետական պաշտոնյաների այն պարզաբանումները, թե օրինակ, շատ դժվար կլիներ այդ հազարավոր մարդկանց մեկուսացնել և այլն, անընդունելի է։ Ճգնաժամային կառավարման մեջ նման պատճառաբանություններն անթույլատրելի են։

-Այսօր տարբեր գնահատականներ են տրվում, թե ինչ հետևանքներ կթողնի այս ամենը Հայաստանի տնտեսության վրա։ Ի՞նչ քայլեր պետք է իրականացնի կառավարությունը հնարավոր տնտեսական ռիսկերը նվազեցնելու և վնասները մեղմելու ուղղությամբ։ 

-Եթե մենք արթնանայինք գոնե հունվար ամսին, միգուցե հնարավոր էր մեղմ վնասներով դուրս գալ այս ամենից։ Հիմա արդեն մենք կորցրել ենք այդ հնարավորությունը, և գնում է այսպես կոչված «արձագանքային կառավարում», իսկ դա ամենաանորակ, ամենաանարդյունավետ կառավարումն է։ Նման կառավարումը կոչվում է ռեակտիվ, մինչդեռ պետք է լիներ ակտիվ կառավարում, որովհետև այդ ժամանակ դու նախաձեռնող ես, այլ ոչ թե արձագանքող։

Հիմա այն դիտողությունը, որ պիտի անեմ, վերաբերում է նաև նախորդ իշխանություններին։ Ես մի քանի անգամ հրապարակավ ասել եմ, որ  պետությունը պետք է պետական պաշարների համակարգային անվտանգության խնդիր լուծի, առաջին հերթին պարենային, և որոշ հրատապ ապրանքների ռազմավարական պաշարներն ունենա։ Միայն այն փաստը, որ մենք ունեցանք այդ դիմակների խնդիրը, արդեն վկայում է այն մասին, որ մեզ մոտ այդ հարցերը լուծված չեն։ 

Ի դեպ, պետական կառավարման հարցում չի եղել որևէ մի խնդիր, որի վերաբերյալ ես արդեն 15-20 տարի հրապարակավ չխոսեմ։ Դեռևս նախորդ տարվա վերջին ես մի հարցազրույց եմ տվել «Գոլոս Արմենիի»-ն, որտեղ ասել եմ հետևյալը․

«В 2019 году в смысле госуправления Армения прошла "точку излома", и есть опасность, что в 2020 году пройдет крайне опасную "точку невозврата". Что это означает? В 2019 году у более или менее сознательной части общества с разной степенью глубины начало усиливаться недовольство новой властью. Поэтому власти шаг за шагом начинают опираться на несознательную часть общества, так называемых погосов, или по-научному, "охлос", которых интересуют только 2 вещи: "хлеба и зрелищ". А это взрывоопасная опора. Вот поэтому 2020 год опасен для нашего государства.»։

Ինչպես տեսնում եք, մենք մոտեցանք անվերադարձելիության կետին, իսկ դա ծայրաստիճան վտանգավոր երևույթ է:

-Պարոն Մեսրոբյան, մենք նաև տեսանք, որ եվրոպական զարգացած երկրներից մեկը՝ Իտալիան, լրջորեն մխրճվեց այս խնդրի մեջ և առայժմ չի կարողանում դուրս գալ։ Իտալիայում նո՞ւյնպես խնդիրը վատ կառավարման մեջ էր։

-Իսկ դուք չե՞ք գտնում, որ մենք ու իտալացիները բավականին նման ենք։ Հոգեբանական և սոցիալական տարբեր հետազոտություններ ցույց են տվել, որ մենք և իտալացիները շատ մեծ նմանություններ ունենք։ Այո, իրենք էլ մեր նման անպատասխանատու են շատ հարցերում։

-Իսկ ո՞ր երկրներն են այս առումով օրինակելի, և ո՞ր երկրներից պետք է շատ արագ դասեր քաղել։

-Օրինակ՝ Չինաստանը։ Չինաստանը շատ գրագետ ձևով արեց ամեն բան, հակաճգնաժամային կառավարման բոլոր հաջորդական միջոցառումներն այնտեղ իրականացվեցին, և հիմա արդեն սարքավորումներով, դեղորայքով ու մասնագետներով աջակցում են Եվրոպային։ Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ այսպես կոչված ազատությունները հակաճգնաժամային իրավիճակում ավերիչ ազդեցություն ունեն։ Ճիշտն ասած ինձ զարմացրեց նաև Ռուսաստանը, որից չէի սպասում, որովհետև այդ երկիրն էլ պարբերաբար ցույց է տալիս իր անկազմակերպվածությունը, բայց այս անգամ, ի զարմանս ինձ, կարծես թե ավելի լուրջ է իրեն պահում, բայց իհարկե, Չինաստանին չի հասնի։ 

-Որպես կառավարման, առավել ևս հակաճգնաժամային կառավարման փորձագետ՝ ի՞նչ խորհուրդ կտաք իշխանություններին։ Ի՞նչ հավելյալ քայլեր են անհրաժեշտ իրականացնել։

-Ի տարբերություն նոր ստեղծվածի՝ պետք է կազմավորել Հակաճգնաժամային Օպերատիվ Շտաբ, որի կազմում պետք է ներառված լինեն բոլոր նախարարությունների ու կենտրոնական գերատեսչությունների պատասխանատու ներկայացուցիչները, բոլոր տարածքների պատասխանատու ներկայացուցիչները, և այդ շտաբը պետք է աշխատի 24 ժամ օնլայն ռեժիմով։ Դրան կից անհրաժեշտ է ստեղծել այսպես կոչված Call Center, նույնպես աշխատող  24 ժամ, որն ապահովելու է օպերատիվ հետադարձ կապը: Այդ կառույցի հեռախոսները պետք է այնքան լինեն, որպեսզի օպերատիվ հասու լինել ցանկացած բնակչի: Եվ քանի որ մենք արդեն ստիպված ենք արձագանքային կառավարում իրականացնել, պետք է կայծակնային արագությամբ բոլոր արձագանքները կենտրոնանան այդ շտաբի քարտուղարության մոտ, որին կից պետք է գործի Call Center-ը և արձագանքները հրատապ սիստեմավորելուց հետո տրվեն Օպերատիվ Շտաբի համապատասխան պրոֆիլի պատասխանատուին։ Եվ դա, կրկնում եմ, պետք է աշխատի 24-ժամյա օպերատիվ ռեժիմով։

Մի առաջարկ էլ ունեմ․ այս երկու տարիներին, ովքեր ստացել են պարգևավճարներ, անհրաժեշտ է պարտադիր ամբողջությամբ գումարները հետ վերադարձնեն Օպերատիվ Շտաբի մեկնարկային բյուջե, որն էլ կուղղվի կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքներին։ Այդ գումարի մի մասն էլ պետք է տրվի բուժաշխատողներին՝ որպես հավելավճար։

Ի դեպ ասեմ, որ այս կորոնավիրոսի հետ կապված իրադարձությունները որոշ չափով կարագացնեն իմ նախաձեռնության թափ հավաքելը (հիշում եք, որ վերջերս ես հանդես էի եկել պետության համար կառավարչական էլիտայի ձևավորման և հավաքագրման նախաձեռնությամբ)։ Ես հիմա դիտարկման և զտման փուլում եմ, և քանի որ ճգնաժամի ժամանակ է միայն ի հայտ գալիս մարդու իրական արժեքը թե' բարոյական և թե' մտավոր, նման մարդկանց զտումն ու ներգրավումն անհամեմատ ավելի արագ և արդյունավետ է լինելու: Ինչպես ասում են` չկա չարիք առանց բարիք…

Հարություն Մեսրոբյան հարցազրույց արտակարգ դրություն

Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
Զոքանչին ծանր վնասվածք պատճառելու մեջ կասկածվող տղամարդուն կախված են հայտնաբերել ձերբակալվածների պահման վայրում
Սյունիքում տրամադրությունները լարված են. Գորիսի փոխքաղաքապետ
Ալիև. Հայաստանը համաձայնել է չընդգրկել Լեռնային Ղարաբաղը խաղաղության համաձայնագրում
Սա նոնսենս է. փորձագետը նշել է, որ Փաշինյանը շտապել է Տավուշում սյուն տեղադրել
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Հայելային պահանջ դրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Հայաստանի տարածքն այնքան է, որքան իր զինվորը կարող է կանգնել. Բագրատ Սրբազան
ՀՀ-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը. Փաշինյանը լուսանկար է հրապարակել
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
Այսօր ով գնում է Ջահերով երթին կամ վաղը ով կգնա Ծիծեռնակաբերդ, Նիկոլ Փաշինյանի հակառակորդներն են. Սևակ Հակոբյան
Բաքուն համաձայնվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ղազախստանում անցկացնելու առաջարկին
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Քանանի. Իրանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
ՀՀ իշխանությունների այս վարքագիծը վավերացնելու է ուժի կամ ուժի սպառնալիքով հարցեր լուծելու նախադեպը. ՀՅԴ Բյուրո
Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին
Ավելին
Ավելին