f

Անկախ

Պուտինի և Բայդենի վերջին մամուլի ասուլիսների հակասական տարբերությունները


Ժնևում կայացած հանդիպումից հետո Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Զո Բայդենը մամուլի ասուլիսներ ունեցան, և առաջին իսկ հայացքից ակնհայտ է դրանց միջև առկա տարբերությունները:

Բայդենն ասուլիսի մեկնարկին խոստովանեց, որ ունի լրագրողների ցուցակ և նախօրոք որոշված հարցադրումներ: Ի հակադրություն Պուտինի ասուլիսին: Ռուսներն անմիջապես ֆիքսեցին այս դրվագը, սկսելով ծաղրել ամերիկացիների հռչակած «խոսքի ազատությունը»:

Բացի այդ, Բայդենը ասուլիսն ավարտելու պահին հեգնեց CNN- ի լրագրողին: «Եթե դուք չեք հասկանում, ապա դա ձեր մասնագիտությունը չէ», - ասաց ԱՄՆ ղեկավարը: 

Չինաստանում ևս համեմատել են ասուլիսները. Եթե երկու ասուլիս լսեք, կտեսնեք, որ Պուտինն օգտագործում է փաստարկներ, իսկ Բայդենը մեջբերում է քաղաքական կարգախոսներ, որոնք նա տասնամյակներ շարունակ արտասանել է որպես պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ: Թերևս սա է իրական պատճառը, որ Բայդենը չցանկանկացավ համատեղ մամուլի ասուլիս:

Ռուս մասնագետները ուշադրություն հրավիրեցին նասև լրագրողների հետ շփվելու նախագահների մոտեցումների տարբերության վրա: Բայդենի հետ իր առաջին գագաթնաժողովից հետո Վլադիմիր Պուտինը պատասխանեց լրագրողների հարցերին: Ռուսաստանի նախագահը խոսեց ավելի քան 55 րոպե և պատասխանեց ավելի քան երկու տասնյակ հարցերի: Ասուլիսի ընթացքում նա չօգտագործեց հեռահաղորդիչ: Դրանից անմիջապես հետո Բայդենը պատասխանեց մամուլի ներկայացուցիչների յոթ հարցի, բայց նախ նա խոսեց 11 րոպե ՝ ընթերցելով տեքստը հեռահաղորդչից: «Ես կպատասխանեմ ձեր հարցերին», - ասաց Նախագահ Բայդենը ՝ հեռահաղորդիչից կարդացած ելույթից անցնելով հարցերի պատասխանելու: 

Միևնույն ժամանակ, բոլոր կողմերն էլ ընդգծում են, որ բանակցությունները անցել են կառուցողական մթնոլորտում: Ռուսական ԶԼՄ-ները դա համարում են Պուտինի հաղթանակը, մինդեռ ամերիկյան ԶԼՄ-ները դա մեկնաբանում են որպես Բայդենի թուլության ցուցիչ: Ամերիկյան լիբերալ լրատվամիջոցներում գագաթնաժողովը կհամարվեր առավել կառուցողական, եթե Բայդենը թելադրեր պայմանները, իսկ Պուտինը բոլորն էլ ընդուներ: Բայց Բայդենը մեկ անգամ չէ, որը ցույց է տվել, որ ձգտում է հարթել արտաքին հարաբերությունների սուր անկյունները, հատկապես որ բոլորին հայտնի է, որ դիվանագետների փոխադարձ արտաքսումից հետո ռուս-ամերիկյան հարաբերությունները հասել էին լարվածության պիկին, ուստի որևէ քայլ չնախաձեռնելը կնշանակեր, որ կողմերը դեմ չեն այդպիսի լարվածության պահպանմանը: 

Ռուսաստան ԱՄՆ Ջո Բայդեն Վլադիմիր Պուտին Աշխարհում

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին