Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցումներում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ: Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հաստատել է Սիմոն Մարտիրոսյանի (109 կգ) և Իզաբելլա Յայլյանի (59 կգ) ուղեգրերը: Մարտիրոսյանն իր քաշային կարգում առաջին համարն է, իսկ Յայլյանը 8-րդն է:
Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը լինելու է Օլիմպիական խաղերի մրցավարական կազմում, իսկ մեր ներկայացուցիչներին ուղեկցելու է հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը:
Նշենք, որ այս օրերին ծանրորդներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Աբովյանի մարզաբազայում, նախապատրաստական հավաքները կշարունակվեն մինչև Օլիմպիական խաղերը: