f

Անկախ

«Հրապարակ»․ «Մուրճ-մանգաղ, չագուճ ու պողպատ․ Փաշինյանը գժականով նմանակում է Լենինին»․ Մեղրիի քաղաքապետ


«Նախընտրական քարոզարշավի շրջանակում վարչապետի ԺՊ-ն ու նրա թիմն այցելեցին նաև Սյունիք՝ Գորիս, Կապան, Սիսիան։ Հայտնի «սյունյաց ողջույնների» պատճառով անհնազանդության միջնաբերդ Սյունիքը խիստ կարևոր էր Նիկոլ Փաշինյանի համար՝ թե՛ հոգեբանական առումով, թե՛ նախընտրական։ Ուստի, Սյունիքում բոլոր այն մարդիկ, որոնք կարող էին «ողջունել» Փաշինյանին, նախապես զգուշացվեցին, մեկուսացվեցին։ Իսկ Փաշինյանի շրջիկ խմբերի հետ միասին Սյունիք ուղևորվեցին նաև ոստիկանության վաշտեր ու դասակներ։ Ըստ որոշ տեղեկությունների՝ 1400 ոստիկան։

Նիկոլ Փաշինյանն էլ այնտեղ հայտարարեց, թե Սյունիքում՝ Սիսիանում, Կապանում, Մեղրիում, «Ապագա կա, կա ապագա»։ Արդեն Վայքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Սյունիք այցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Երեկվա մեր քարոզարշավը փլուզում է ոմանց կառուցած խաղաքարտային տնակը, ուղղակի փլուզվել է, միֆեր էին կառուցել, թե իրենք Հայաստանում քաղաքական պրոցեսներ են սկսել»: Եվ հայտարարեց, որ «չագուճի հեղափոխության» էպիկենտրոնը լինելու է Սյունիքը:

Վաղուց կասկածներ կային առ այն, որ լյումպենի ամենահետին կրքերի հետ խաղացող Նիկոլ Փաշինյանը, որն ակնհայտորեն դասակարգային պայքար է հրահրում ու առաջնորդում, շատ է սիրում նաև Ուլյանով-Լենին ազգանունով առաջնորդի սիմվոլիկան՝ մուրճ-մանգաղ, պողպատ։ Եվ, ահա, խնդրեմ․ ««Պողպատն» այդ հեղափոխության պաշտոնական անունն է, իսկ «չագուճը» ժողովրդական անունն է, և Սյունիքի ժողովուրդն այս ընտրություններին ծնկի է բերելու իրենց կեղեքող էլիտային»:

Մեղրիի քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի ցուցակի 17-րդ համար, պատգամավորության թեկնածու Մխիթար Զաքարյանը խնդրեց, որ իրեն չառաջարկեմ մեկնաբանել Փաշինյանի ասածները։ «Ես գտնում եմ, որ հերիք ա էդ հիմար ասածները մեկնաբանել։ Չես էլ իմանում՝ ինչ ասես»,- ասում է քաղաքապետը։ Նա լուսանկարներով մոտավոր հաշվել է, որ Փաշինյանի՝ Մեղրի և Ագարակ 2 հանդիպումներին առավելագույնը 100 սյունեցի է մասնակցել, որոնք «Մեղրիից Ագարակ էին գնացել, Ագարակից Մեղրի եկել»։

«Սա էլ ուռճացված թիվ է՝ 60-70 մարդ կարող ա եղած լինի (նկատի ունի բուն սյունեցիներին)․ իրա ոճի մեջ, ամեն ինչից դժգոհ, կյանքում՝ աբիժնիկ։ Բնական է, որ 12 հազարանոց համայնքում միշտ էլ տենց լյումպեն խավ պետք է լինի։ Էդ մարդիկ էին։ Իրա նման, էն, որ ինքը ոչ մի ծրագիր չունի, բացի «Ապագա կա, կա ապագա», տենց անշնորհք զրույցներով որևէ կառուցողական ծրագիր՝ կոնկրետ ինչ ա անելու։ Ինչպիսին ինքն ա, էնպիսին էլ իր էլեկտորատն է՝ և՛ կյանքում, և՛ ամենուր։ Դե, սերիալային տանտիկիններ, բալզակյան տարիքի․․․»։

Ի դեպ, Մխիթար Զաքարյանն ասում է, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, որպեսզի «սյունյաց ողջույնները» ոչ թե չլինեին, այլ լինեին, պարզապես այս անգամ որոշել էին Փաշինյանին հուսախաբ անել։ «Քանի որ 5 օր ա մնում, կարելի է դիմանալ, էսքան համբերել ենք․․․ մենք սադրանքի չգնացինք, կոնտակտի չգնացինք և ընդհանրապես՝ արհամարհեցինք իրան։ Մեղրեցին արհամարհեց»,- ասաց նա։

Մխիթար Զաքարյանն անձամբ հաշվել է Երևանից Սյունիք եկած 400 ավտոմեքենա․ շտաբի տղաներով կանգնած են եղել Լիճք գյուղի իրենց շտաբի մոտ՝ հաշվել են։ «Դրանց մոտ 15 տոկոսը՝ միկրոավտոբուս։ Էդ որ ամբողջ հանրապետությունը հավաքել-բերել էր, թե էդ ծախսերն ումի՞ց են գնում․․․»։ Զաքարյանը հավելեց, որ մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հիվանդանոցի ողջ կոլեկտիվը՝ տնօրենի գլխավորությամբ, աշխատանքային ժամին այնտեղ է եղել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նիկոլ Փաշինյան Սյունիքի մարզ

Արագացված ատեստացիայի հնարավորությունը ձևական էր, չի կարելի համարել, որ ինչ-որ բան արեցին մեզ համար. գործազուրկ դարձած մանկավարժ
Փաշինյանը բացում է խաղաքարտերը. կոնկրետ մի թվականի քարտեզով չի իրականացվելու սահմանազատումը (տեսանյութ)
Ներքին գործերի նախարարը ժամանեց Տավուշ
Բագրատ Սրբազան. Այս գործընթացը խաբերությամբ արված գործընթաց է, այն պետք է կասեցվի
Տավուշի մարզպետը բողոքող գյուղացիներին ասել է՝ այլընտրանք չկա. Գառնիկ Դանիելյան
Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան
Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Ավելին
Ավելին