Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի հետ բանակցությունները լավ են անցել: Գրում է Russian.rt.com-ը։
«Լավ», - ասել է Պուտինը լրագրողների հարցին ի պատասխան, երբ հեռացել է այն վիլլայից, որտեղ բանակցություններն ընթացել են:
Ավելի ուշ, մամուլի ասուլիսի շրջանակներում, Ռուսաստանի նախագահը հավելել է, որ, իր կարծիքով, բանակցությունների ընթացքում թշնամանք չի եղել, զրույցը շատ կառուցողական բնույթ է կրել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների բանակցությունները, ներառյալ ընդմիջումը, տևել են ընդհանուր առմամբ 3,5 ժամ: