f

Անկախ

Ինչպես պարտությունը Արցախյան պատերազմում փոխեց Հայաստանում քաղաքական ուժերի դասավորությունը


Հունիսի 15-ին Հայաստանը նշում է ազգային տոն՝ պետական դրոշի օրը: Այս տարի դա կարող էր առիթ լինել մտորելու, թե ինչ գաղափարով և ինչ վեկտորով է հետագայում զարգանալու այդ անդրկովկասյան հանրապետությունը: Հունիսի 20-ին արդեն նրա քաղաքացիները կվերընտրեն խորհրդարանը, որը կկանխորոշի երկրի ճակատագիրը առաջին հինգ տարում: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախորդել է տևական քաղաքական ճգնաժամ, որ առաջացել էր Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հետ պատերազմի պարտության հետևանքով: «Лента.ру»-ն փորձել է հասկանալ, թե ինչպես այդ պատերազմն ազդեց հանրապետությունում քաղաքացիների տրամադրությունների և նախընտրական դասավորությունների վրա:

Սահմանին և սահմանից անդին

Հայկական սփյուռքն ամենախոշորներից է աշխարհում: Բուն հանրապետությունում ապրում է մի քանի անգամ ավելի քիչ հայ, քան արտերկրում: Եթե Հայաստանում այժմ ապրում է 2.9 մլն մարդ, ապա ԱՄՆ-ում՝ մոտ 2 մլն, Ռուսաստանում հայերը մոտ 1.2 մլն են, ևս 700 հազար հայ Ֆրանսիայում է: Դա մեծ ազդեցություն է թողնում հայերի ազգային ինքնության վրա:

Հայկական սփյուռքին չափազանց բնորոշ է հայրենասիրությունը: Նրա ներկայացուցիչները, արտերկրում ապրելով անգամ տասնյակ տարիներ, շարունակում են ուշադիր հետևել հայրենի երկրի նորություններին: Դա շատ լավ երևան հանեց ղարաբաղյան կոնֆկիկտի աշնանային սրացումը: Սփյուռքի ուժերով նշանակալի նյութական օգնություն հավաքվեց (պատերազմից հետո հանգանակություն էին անում նաև Լեռնային Ղարաբաղի փախստականների համար): Հենց միայն Ռուսաստանի հայկական համայնքը հայտարարեց, որ մոտ 20 հազար հայ Ռուսաստանից պատրաստ է որպես կամավոր մեկնել հակամարտության գոտի:

Սակայն չհաջողվեց հասնել բեկման սփյուռքի օգնության շնորհիվ: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության շրջանում, որը իշխանության եկավ 2018 թ. թավշյա հեղափոխության ալիքի վրա, պաշտպանության հարցը քաղաքականացվեց: Նրա օրոք փոխվել է հետախուզության երեք ղեկավար, որոնցից վերջինը, ռազմական փորձագետ Եվգենի Կրուտիկովի խոսքով, մաքուր քաղաքական նշանակում էր:

Բացի այդ, Կրուտիկովը նշում է, որ վերջին կես տարում Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբում սպաների զանգվածային ազատումներ են եղել, որոնք ժամանակին սովորել են Մոսկվայում: Առիթ է ծառայել գլխավոր շտաբի պետի դստեր  հարսանիքը, որի ընթացքում իբրև թե չեն պահպանվել կորոնավիրուսի համավարակի պայմաններում վարվելակերպի կանոնները:

«Վերջին տարում կորել է հայ զինվորականների կապը Մոսկվայի հետ, և դա արվել է Հայաստանի քաղաքական ղեկավարության նախաձեռնությամբ»: Ռազմական փորձագետ Եվգենի Կրուտիկով

Հարձակվել չի կարելի հանձնվել

Ընդ որում, չնայած պաշտպանության բյուջեի սղությանը, պատերազմից առաջ Հայաստանի զինված ուժերը լրիվ մարտունակ էին: Ըստ Global Firepower-ի վարկանիշի՝ թվաքանակը կազմում էր 45 հազար մարդ: Եվս 200 հազար մարդ պատրաստված պահեստազորում է: Եվ գրեթե 1,5 մլն հայ տարիքով ու առողջական վիճակով պիտանի է զինծառայության համար: Գործող իշխանությունների տրամադրության տակ եղել է 320 տանկ, 750 հետևակի մարտական մեքենա, ավելի քան 200 հրետանային սարքեր, 16 ցամաքային հրթիռային համալիրներ և 70 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:

Սակայն բանակի հավաքագրումը դադարեցվեց ռազմական գործողություններին երրորդ օրը, թեև այդ պահին բանակը համալրված էր ընդամենը կիսով չափ, իսկ նրանք, ովքեր հայտնվեցին ռազմաճակատում, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության քաոսային և չհամակարգված որոշումների ականատես եղան: Ինչո՞ւ ամեն ինչ հենց այդպես տեղի ունեցավ. հարց, որ արդեն մի քանի ամիս զոհվածների ծնողները տալիս են Փաշինյանին և նրա կնոջը՝ Աննա Հակոբյանին:

Վարչապետի տիկինը հայտնվեց երկրի հիասթափված բնակիչների տեսադաշտում ոչ պատահաբար: Հայ գեներալների բազմաթիվ վկայությունների համաձայն՝ Աննա Հակոբյանը համարձակություն է ստանձնել որոշակի հրամաններ տալու բանակի պետերին: Երբ այդ փաստերի թեժ քննարկումը հասարակական դաշտում հասավ գագաթնակետին, իրավիճակը մեկնաբանեցին Հայաստանի քննչական կոմիտեում: Եվ ինչն է բնութագրական. այդ գերատեսչությունը դա պաշտոնապես չհաստատեց, բայց և որևէ հերքում էլ չեղավ:

Ռազմական փորձագետ Եվգենի Նորինը նույնպես նշում է, որ Փաշինյանն իր մինչպատերազմյան քաղաքականության և հասարակական կարծիքի պատանդն է դարձել: Նա հիմնականում իր կերպարը ներկայացնում էր այնպես, որ հայկական քաղաքականության մեջ չի պատկանում «ղարաբաղյան կլանին», քանի որ անձամբ կապված չէ Լեռնային Ղարաբաղին և ի վիճակի է կոնֆլիկտի խաղաղ լուծմանը: Ղարաբաղյան հարցերում ազատական Փաշինյանը պարադոքսալ կերպով ստիպված էր յուրաքանչյուր ազգայնականից ավելի արմատական դրսևորվել, այլապես նրա քաղաքական կարիերայի վրա կարելի էր խաչ դնել: Եվ որպես պոպուլիստ քաղաքական գործիչ՝ նա նախընտրում էր գործել՝ ելնելով սեփական վարկանիշի շահերից:

«Դիվանագիտության տեսանկյունից Հայաստանը նույնքան խոցելի էր, որքան զուտ ռազմական տեսանկյունից: Փաշինյանը, հասկանալի է, իրեն լավ կողմից էր ներկայացնում: 2018-ին նա հեծնեց ալիքը: Եվ այժմ դատապարտված էր հետևելու, թե ինչպես է այդ ալիքը տանում  իրեն զարնելու քարաժայռերին»: Ռազմական փորձագետ Եվգենի Նորին

Հետպատերազմյան համախտանիշը

Պարտված պատերազմը Հայաստանին հանգեցրեց ոչ միայն համազգային սուգի, այլև խայտառակությունների, որոնց արձագանքները դեռ երկար ժամանակ են խռովելու ժողովրդական գիտակցությունը: Մարտական բախումների ավարտից հետո Փաշինյանն անմիջապես որոշեց սեփական տակտիկական վրիպումների պատասխանատվության մի բաժինը բարդել Ռուսաստանի վրա: Նա հայտարարեց, որ ռուսական «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրները նվազ արդյունավետ էին և «թիրախին հասնում էին կեսից էլ պակաս չափով»:

Իհարկե, հետագայում պարզվեց, որ այդ սպառազինության տեսակը Լեռնային Ղարաբաղում առհասարակ չի կիրառվել, ինչի մասին ուղղակի հայտարարեց գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը: Այդ հայտարարությունից հետո վարչապետը նրան հեռացրեց: 

Ի պատասխան հայկական զինված ուժերի ողջ ղեկավարությունը միահամուռ պահանջեց Փաշինյանի հրաժարականը՝ մեղադրելով նրան անձեռնհասության ու  անհամապասխանության մեջ: Նամակը ստորագրեցին 40 բարձրաստիճան զինվորականներ: Վարչապետը փորձեց ցրել գլխավոր շտաբը, սակայն նախագահ Արմեն Սարգսյանի միջամտության շնորհիվ դա նրան չհաջողվեց:

Նախկինում բացարձակապես ապաքաղաքական զինվորականների հետ բախման կրակի վրա ուրիշ գործոններ էլ էին յուղ լցնում: Իշխանությունները մինչև հիմա չեն կարողանում ասել զոհված և գերեվարված հայ զինվորների ճշգրիտ թիվը: Ըստ ամենայնի, ողբերգության մասշտաբները շատ ավելի մեծ են, քան հայտարարվեցին անմիջապես մարտական գործողությունների ավարտից հետո:

Մայիսի 31-ին Արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորած զինվորների հարազատները բողոքի ցույց արեցին՝ մատնանշելով գտնված աճյունների թվաքանակի մասին պաշտոնական տվյալների անհամապատասխանությունները: Անմիջապես համացանցում շրջանառվեց տեսագրություն Աբովյանի դատափորձագիտական կենտրոնից, որի նկուղում զոհված հայ զինվորները պոլիէթիլենային տոպրակներով նետված էին հատակին: Զոհվածների աճյունների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի փաստեր արձանագրվել են նաև Հայաստանի այլ շրջաններում:

Սխալների ահռելի ծանրությունը, որոնք հանգեցրել են նաև տարածքային կորուստների, գործող վարչապետին դեռ չի սուզել հատակը: Նա դեռ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում բարձր արդյունքների հույս ունի: Այդ թվում և ընտրական օրենսդրության փոփոխությունների շնորհիվ, որոնք նա փաստացի միանձնյա անցակցրեց խորհրդարանի միջոցով:

Փաշինյանը մշտապես իր ակտիվների հաշվին է գցել ժողովրդավարական բարեփոխումները, որոնք փաստորեն շուռ եկան, հենց որ իշխանությունը կորցնելու իրական վտանգ առաջացավ: Տնավարի կառավարում, պոպուլիզմ և իշխանության կենտրոնացում մեկ անձի շուրջը. այս ամենը, ինչի համար վարչապետը մեղադրում էր իր ընդդիմախոսներին, հիմա կարելի է ասել հենց իր մասին:

Նրա նախընտրական քարոզարշավն ընթանում է քաղաքական դաշնակիցների թվի կրճատման, ընտրողների շրջանում անվստահության և արտասահմանյան գործընկերների շրջանում ցածր հեղինակության խորապատկերում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն երեք անգամ հեռախոսազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի՝ Փաշինյանի գլխավոր մրցակցի հետ, որի վարկանիշը շարունակում է բարձրանալ: Ինչպես պարզաբանեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանի իրադրությունը և հայ-ռուսական հարաբերությունները: Հենց միայն այդ ձևակերպումը բավական է, որպեսզի հասկանանք, թե ում վրա են խաղագումար դնում Կրեմլում:

Ալեքսանդր Սերգեև

Աշխարհում արցախյան պատերազմ արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին