Բոտսվանում հայտնաբերվել է 1098,3 կարատանոց ադամանդ, որն ամենամեծերից մեկն է աշխարհում: Գրում է Russian.rt.com-ը։
The Economic Times պարբերականի տվյալներով՝ արդյունահանող Debswana ընկերությունը հայտնել է, որ ադամանդը մեծությամբ երրորդն է աշխարհում:
Նշվում է, որ ադամանդն արդյունահանել են հունիսի 1-ին Ջվանենգի մեծ հանքավայրում: Ավելի ուշ Գաբորոնեում այն ներկայացվել է Բոտսվանայի նախագահ Մոկվեթսի Մասիսիի կողմից:
2020թ․ նոյեմբերին հաղորդվեց, որ Բոտսվանում արդյունահանվել է 998 կարատանոց ոսկերչական ադամանդ: