Արտաշեսի մասին գրել էի դեռ հունվարին։ Նա բանակ էր զորակոչվել 2020 թվականի հուլիսի 19-ին։ 2 ամսվա զինծառայող էր Արտաշես Մարտիրոսյանը երբ սկսվեց պատերազմը։
Քաջարանցի էս տղեն զոհվեց իր ծառայության 100-րդ օրը։ Ընդամենը 3 ամիս ծառայելով բանակում, նա շատերից լավ էր տիրապետում իր Դ-20 հրանոթին, շատերից ավելի քաջ էր ու անվախ և այդպես էլ զոհվեց՝ մարտական առաջադրանքը կատարելիս։ Թվաքանակով ու ռեսուրսներով մեզ մի քանի անգամ գերազանցող թշնամուն այնքան էր սարսափեցրել Արտաշեսի պես նորակոչիկը, որ նրան միանգամից 2 աթս-ով էին թիրախավորել, որ հանկարծ ողջ չմնար...
Երբ ուժեղները թույլ դուրս եկան, երբ խիզախները դողացին, ուժեղ իրենց ցույց տվին թույլերը։ Երբ որոշ փորձառու սպաներ ու զինվորներ փախան մարտի դաշտից, Արտաշեսն ու իր պես հարյուրավոր նորակոչիկներ մռնչալով կռիվ էին տալիս թուրքի դեմ։ Նրանք ապրեցին 18 տարի, բանակում ծառայեցին ընդամենը մի քանի ամիս, բայց այնպես հերոսաբար դրսևորեց իրենց, որ դեռ տասնամյակներով խոսվելու է նրանց գործած սխրանքների մասին։ Նրանք մեզ պատգամ թողեցին. այնպես սիրել հող հայրենին որ սեփական կյանքդ անգամ չխնայես այն պաշտպանելու համար։
Արտաշեսը 18 տարեկան էր...
Նրա մասին ռեպորտաժը՝ մեկնաբանություններում