Այսօր ես չեմ եկել Սյունիք միայն, այսօր Հայաստանի բոլոր մարզերից, բոլոր քաղաքներից ներկայացուցիչներ են եկել Սյունիք, որովհետեւ ժողովրդից մկան նման գողացողները փորձում են Սյունքը հակադրել Հայաստանին, իբր Սյունիքն ու մնացած Հայաստանը տարբեր բաներ են: Այս մասին, այսօր՝ հունիսի 15-ին, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում քարոզարշավի ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Ոչ: Եվ դա նրանք անում են«բաժանիր, որ տիրես» հայտնի կարգախոսի ներքո, իրենց մի քանի կոպեկի համար: Մենք ասում ենք՝ ոչ, Հայաստանը մեկ է, միասնական է եւ միասնականությամբ է հզոր: Սյունիքը Հայաստան է այնքան, որքան Երեւանը, որքան Գյումրին, որքան Լոռին, որքան Տավուշը, եւ մենք կկոտրենք ու կկտրենք Սյունիքը մնացած Հայաստանին հակադրելու փորձ անող ամեն մի ձեռք»,-հայտարարեց նա:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հունիսի 17–ին, ժամը 20։00–ին Հանրապետության հրապարկում տեղի է ունենալու ՔՊ–ի համապետական հանրահավաքը:
Հանրահավաքից հետո տեղի ունեցավ քայլերթ, ներկա էին նաև Նւիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը եւ ավագ դուստսը՝ Մարիամը: Նրանք շրջապատված էին մեծաթիվ անվտանգության աշխատակիցներով: