f

Անկախ

Եվս մի հայկական արժեք վաճառվեց... այս անգամ` 3 միլիոնով


«Արարատ կոնյակ» կամ «հայկական կոնյակ» արտահայտությունը շուտով  պատմության գիրկը կանցնի: ՀՀ իշխանությունները երկրի խորհրդանիշներից մեկը վաճառեցին Եվրամիության կողմից հատկացվող գրոշների դիմաց: 2021 թ. հունիսի 10-ին կառավարության նիստում ընդունվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև 2021 թվականի ապրիլի 7-ին և մայիսի 19-ին ստորագրված «Աջակցություն ՀԸԳՀ-ի 237-րդ հոդվածի իրականացման հարցում. փուլ I» ԵՀԳ/2020/042-937 ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին» որոշումը, որն այնուհետև պետք է ներկայացվի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին` հաստատման համար:

 Ըստ էության ՀՀ կառավարությունը համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ Հայաստանը չի շշալցնի այս կախարդական ըմպելիքը, և դրա համար կտրամադրվի ... 3 միլիոն եվրո: Ինչպիսի ճոխություն Եվրամիության կողմից:

Կառավարության որոշման մեջ մասնավորապես ասված է.

Ֆինանսավորման համաձայնագրի հատուկ նպատակն է խթանել Հայաստանի Հանրապետությունում ծագող ապրանքների համար ԵՄ «Կոնյակ» աշխարհագրական նշումի օգտագործման սահուն և արդյունավետ դադարեցումը, ինչպես նաև աջակցել Հայաստանի Հանրապետության արդյունաբերությանը՝ արտահանման շուկաներում իր մրցունակ դիրքը պահպանելու հարցում, մասնավորապես՝ աջակցելով հայկական կոնյակի համար նոր անվանում մշակելու և ներքին ու արտահանման ավանդական շուկաներում նոր անվանումը խթանելու, գովազդելու և շուկայահանելու հարցում։

Համաձայնագրի իրականացումը հնարավորություն կտա ներքին և արտահանման ավանդական շուկաներում հասնելու հայկական կոնյակի նոր անվանման ճանաչելիությանը։

Ֆինանսավորման համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ չի առաջացնում:

Շշալցումն իհարկե կշարունակվի: Բայց այլևս կլինի ոչ թե «կոնյակ», այլ ինչ-որ բրենդի: Կամ կգտնվի մեկ այլ հարմար բառ:

Պետք է նշել, որ սա այսօրվա պատմություն չէ: Եվրոպացիները մի քանի տասնամյակ համառորեն առաջ էին տանում իրենց գիծը` պայքարում էին կոնյակ անվանման համար: Նրանք պնդում են, որ այն շշալցվում է միայն Ֆրանսիայում, միայն համանուն նահանգում և միայն այնտեղ իսկ աճող խաղողից: Մնացած ամեն ինչ՝ ներողություն, կոնյակ չէ, այլ` բրենդի:

Հայկական կոնյակը բրենդի վերանվանելու պահանջը Եվրոպան առաջին անգամ առաջ է քաշել դեռևս 1959թ-ին: Այդ ժամանակից սկսած ԽՍՀՄ-ը կոնյակ անունով ալկոհոլային խմիչքը եվրոպական երկրներ արտահանելու խնդիր ուներ։ Այն ժամանակ հայկական կոնյակն արտահանվում էր «Արարատ բրենդի Նաիրի», «Արարատ բրենդի Դվին» անվամբ:

Երկրորդ նման պահանջը Հայաստանին ներկայացվեց արդեն անկախացումից հետո` 1998թ-ին: Այդ ժամանակ խնդիրը լուծվեց հետևյալ կերպ. Խմիչքը նախկին ԽՍՀՄ տարածք շարունակեց արտահանվել որպես «կոնյակ», իսկ Եվրոպական երկրներ` որպես «բրենդի»:

2017թ. նոյեմբերի 24-ին ԵՄ-ի հետ ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» անցումային դրույթների 237 հոդվածում նշվում է, որ Հայաստանը աստիճանաբար պետք է հրաժարվի ապրանքանիշից: Հոդվածում մասնավորապես նշվում է` համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց մեկ տարի անց, 24 տարի անցումային ժամկետում «Կոնյակ» անվանման օգտագործումը ՀՀ-ից ծագող և երրորդ երկրներ արտահանվող արտադրանքի վրա չի բացառվում, եթե տվյալ երկրի օրենքները և կանոնակարգերը թույլ են տալիս։ Նշված ժամկետից հետո Հայաստանում կարգելվի «կոնյակ» անվանումով խմիչք արտադրել։

 Չորս տարի երկրի իշխանությունները դիմադրություն էին ցույց տալիս: Բայց 2021 թվականի հունիսի 10-ին Կառավարությունն իր համապատասխան որոշմամբ, կարծես հաստատեց, որ առարկություններ չունի Եվրամիության այն պնդման հետ, որ կոնյակը բացառապես ֆրանսիական է: Դեռ մի բան էլ գումար է ստանում` ռեբրենդինգի համար:

Ինչպես նշվեց վերևում, փոփոխությունը տեղի կունենա աստիճանաբար: Այսինքն՝ արտադրողները կկարողանան այս նվիրական տառերը պիտակների վրա գրել մինչև 2032 թվականը: Իսկ մինչև 2043 թվականը այդ պիտակներով բոլոր ապրանքները պետք է վաճառված լինեն: Արդյո՞ք կհասցնեն, դա արդեն Եվրամիության խնդիրը չէ:

Փաստացի, եվրոպացիները հասան իրենց նպատակին` զրկելով Հայաստանն իր ևս մի խորհրդանիշից: Իսկ նրանց տրամադրած գումարն իրականում գրոշ չարժե` համեմատած հայկական կոնյակի համբավի հետ, որը սիրված է և ճանաչված է ոչ միայն նախկին ԽՍՀՄ-ում, որտեղ այն հիմնականում մատակարարվում է, այլ ամբողջ աշխարհում: Նույն Չերչիլը, ինչպես հայտնի է, նախընտրում էր հայկական կոնյակը աշխարհի ցանկացած այլ ըմպելիքից, և հավանաբար պարզապես սարսռաց գերեզմանում, իսկ նրա արձանից գլորվեց մի արցունք` ի վշտակցություն ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՅԱԿԻ:

հայկական կոնյակ Եվրամիություն խմբագրի ընտրանի

Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև
Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին
Անվտանգության խորհուրդը երբևէ չի նշել, որ Հայաստանը օկուպացնող պետություն է, առավել ևս՝ ագրեսոր. Եղիշե Կիրակոսյան
«Մարտական եղբայրության» անդամ, ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է
Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
Երեւանի կենտրոնում ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
Ավելին
Ավելին