f

Անկախ

«Ակնկալում եմ, որ մեր գիտակցությունը կնպաստի անցնցում հաղթահարելու այս ոչ հասարակ ժամանակաշրջանը». Բակո Սահակյան


«Ակնկալում եմ, որ մեր գիտակցությունը կնպաստի անցնցում հաղթահարելու այս ոչ հասարակ ժամանակաշրջանը մեր ժողովրդի կյանքում, և կստեղծվեն բարենպաստ պայմաններ ներկայիս դժվարություննհերը հաղթահարելու, ոչ միայն ուղղակի հաղթահարելու, այլև արժանապատվորեն հաղթահարելու: Կարծում եմ՝ ստեղծված են բոլոր նախադրյալներն այս շրջանն այդպես անցնելու համար»,- «Լազարյան ակումբի» չորրորդ նիստի ընթացքում Անկախ-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախին նախագահ Բակո Սահակյանը՝ անդրադառնալով սպասվող արտահերթ խորհրդարանաան ընտրություններին:

Հիշեցնելով, որ մենք ապրում ենք մեր կյանքի ամենածար ժամանակաշրջաններից մեկը՝ Բակո Սահակյանը հույս հայտնեց, որ ընտրական գործընթացին մասնակցող բոլոր ուժերը կցուցաբերեն անհրաժեշտ գիտակցությունը, և մենք հաջորդ փուլ կմտենք ստեղծված դժվարությունները հաղթահարելուն ավելի պատրաստ:

Դիտարկմանը, որ ՀՀ գործող իշխանությունը կարծես թե պատրաստ չէ զիջել իշխանությունը, եթե նույնիսկ պարտվի ընտրություններում, Բակո Սահակյանն ասաց. «Երբ ես ասում եմ՝ մեր գիտակցությունը կնպաստի անցնցում հաղթահարելու ստեղծված իրավիճակը, ես ի նկատի ունեմ, որ գործող իշխանությունները նույնպես կցուցաբերեն անհրաժեշտ վերաբերմունք, և մենք մեզ համար լրացուցիչ դժվարություններ չենք ստեղծի»:

Հարցին, թե որդյո՞ք Արցախի նախկին նախագահը հույս ունի, որ կվերականգնվեն մեր կորուստները, մասնավորապես ԼՂԻՄ նախկին տարածքը, Բակո Սահակյանը նկատեց. «Երբ ես ասում եմ՝ կհաղթահարենք դժվարությունները, ես դա նկատի ունեմ լայն առումով: Այո, մենք ապրում ենք այն համոզմունքով, որ անպայման հասնելու ենք մեր երազանքներին»:

Հիշեցնենք, որ այսօր Երևանում ընթանում է հայ-ռուսական միջազգային «Լազարյան ակումբի» չորրորդ նիստը, որին մասնակցում են հայ և ռուս առաջատար քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, փորձագետներ, լրագրողներ: Նիստի հիմնական թեման է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հասարակական-քաղաքական իրավիճակը վերջին պատերազմից հետո, ինչպես նաև Հայաստանի ապագայի հարցը: Նիստին մասնակցում են նաև Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը:

Բակո Սահակյան արտահերթ խորհրդարանական ընտրություններ Արցախ Լազարյան ակումբ

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին