f

Անկախ

Լիանա Գյուրջյան․ «Հաղթանակը լավագույն մոտիվացիան է՝ նոր բարձունքներ նվաճելու համար»


Վերջերս Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնութունում իրեն հերթական անգամ լավագույն կողմերով դրսևորեց,   չեմպիոնի կոչումը նվաճեց երիտասարդ և հեռանկարային մարզուհի Լիանա Գուրջյանը:
81 կգ քաշային կարգում, երկամարտում հայ մարզուհին գրանցեց 223 կգ (98+125)՝ մեկ կգ-ով գերազանցել-ով երկրորդ տեղը գրաված թուրք Դիլարա Ուչանին: 
Անկախի հետ զրույցում Լիանան կիսվում է տպավորություններով՝ կարևորելով յուրաքանչյուր հաղթանակ նոր հաջողությունների գրանցման ճանապարհին։


-Շնորհավորում ենք չեմպիոնի կոչումը նվաճելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիք նախապատրաստվել։
- Շնորհակալ եմ շատ։ Մարզումներով հագեցած ուսումնամարզական հավաքաեր ենք անցկացրել տևական ժամանակ, ինչի շնորհիվ էլ կարողացա լիարժեք նախապատրաստվել, մարզավիճակ ձեռք բերել, ու տրամադրվել առաջնությանը թե՛ ֆիզիկապես, թե հոգեբանորեն։ 


-Ի՞նչ տրամադրվածությամբ էիք մեկնել մրցավայր։ 
- Գնացել էի Տաշքենդ միայն ու միայն հաղթելու և մեդալ նվաճելու նպատակով։ Աշխատանքն իր արդյունքը տվեց։ Ուրախ եմ, որ ամեն բան ընթացավ ըստ մեր նախատեսածի։


-Նախատեսված բոլոր մոտեցումները կատարեցիք։ Մրցումների ժամանակ լարվածություն լինու՞մ է։
-Յուրաքանչյուր մարզիկի մոտ էլ մրցահարթակում լարվածություն լինում է, որը, սակայն, հաղթահարվում է պոկում վարժության առաջին իսկ մոտեցումից հետո։ Լարվածությունը շատ դեպքերում օգնում է՝ զգաստանալու և վարժությունը հստակ կատարելու համար։ Ինձ մոտ ամեն բան լավ ստացվեց։  Բոլոր 6 մոտեցումներն էլ կատարեցի՝ առաջ անցնելով թուրք մրցակցից։


-Հաղթանակները մեր ժողովրդի համար այս ժամանակահատվածում հատկապես սպասված են։ Կկիսվե՞ք զգացողություններով։
-Մեծ պատասխանատվություն է անհրաժեշտ երկիր ներկայացնելու համար, բայց նաև հպարտ եմ, որ իմ գործով ու հաղթանակներով պատմություն եմ կերտում երկրիս մարզական կյանքում, առավել ևս այս ժամանկաշրջանում։ Ոգևորվում եմ, հպարտության, երջանկության անբացատրելի  րոպեներ եմ ապրում, երբ հաղթում եմ, հատկապես, երբ առաջ եմ անցնում հարևան երկրների ներկայացուցիչներից՝ ուրախություն պարգևելով հայրենակիցներիս։
Հաղթանակը լավագույն մոտիվացիան է՝ միշտ առաջ գնալու, անընդհատ մարզվելու ու նոր բարձունքներ նվաճելու համար։


-Առաջիկա ծրագրերից կխոսե՞ք։
-Անգամ մրցաշարերից հետո, գրեթե ազատ ժամանակ չենք ունենում։ Նորից սկսել եմ մարզումները՝ նախապատրաստվելու եմ սեպտեմբերին կայանալիք Եվրոպայի երիտասարդների առաջնությանը։
 

Լիանա Գյուրջյան ծանրամարտ չեմպիոն ոսկե մեդալ հարցազրույց խմբագրի ընտրանի

Տեղի է ունեցել առերես հարցաքննություն ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի ու Սամվել Վարդանյանի մասնակցությամբ
«Փաստ». Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում»․ «Հրապարակ»
ՀՀ պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում` ցեղասպանության զոհերի անունների ցուցակ կազմելը համարելով «Ցեղասպանության հետ կապված իրական հիմքերի կառուցում»․ Թաթոյան
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ»
Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը
Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
«Հրապարակ». Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին
«Փաստ». Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված
«Ժողովուրդ». Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ
«Փաստ». Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը»
«Ժողովուրդ». Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով
Ռուսաստանի և Իսրայելի անվտանգության խորհուրդների քարտուղարները բանակցություններ են վարել
Լեմկինի ինստիտուտը պատասխանել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը
Գերմանիան Իսրայելին հորդորում է հարգել միջազգային իրավունքը
Գերմանիայի կանցլերը քննադատել է Վրաստանի՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Իրանի հարձակումը Իսրայելին ստիպել է հետաձգել Ռաֆահի վրա հարձակման ծրագրերը. CNN
Ռուսաստանը և Տաջիկստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում
Մակրոնը հույս ունի համոզելու տարածաշրջանի երկրներին, որ Իրանը սպառնալիք է
Ավելին
Ավելին