Ջերմուկում ավարտվեց Ստեփան Ավագյանի անվան հուշամրցաշարը:
Կայացած 9 տուրից հետո հաղթող ճանաչվեց արցախցի Մանուէլ Պետրոսյանը՝ վաստակած 5.5 միավորով: Ամենակարևոր հաղթանակը նախավերջին տուրում Հայաստանի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանի նկատմամբ էր: Նույնքան միավորով երկրորդ տեղը գրավեց Շանթ Սարգսյանը: 5 միավորով եռյակը եզրափակեց Արամ Հակոբյանը:
ԱՄՆ-ից Սամուել Սևյանը հավաքեց 4 միավոր, իսկ Դավիթ Պառավյանը՝ ՌԴ-ից՝ 4.5 միավոր:
Մրցաշարն անցկացվում էր շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով, 9 խաղափուլով ՖԻԴԵ-ի կանոնների համաձայն: Մրցաշարը հավաքել է հզոր կազմ. Այն ՖԻԴԵ-ի 15-րդ կարգի է միջազգային մրցաշար ՝ 2602 միջին վարկանիշով: Մրցաշարի մասնակիցներն են գրոսմյաստերներ Հովհաննես Գաբուզյանը, Սամուել Սևյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Դավիթ Պառավյանը, Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Հարությունյանը և միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանը: