f

Անկախ

Տղաներից մեկի մոտ նռնակ է եղել, օղակը քաշել է, ասել է կպայթեցնեմ ինձ էլ ձեզ հետ. մանրամասներ սահմանային միջադեպից


Սյունիքի մարզում սահմանին մոլորված եւ ադրբեջանական տարածքում հայտնված տղաներին գերեվարվելուց փրկել է նրանցից մեկի մոտ եղած նռնակը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Տեղ խոշորացված համայնքի ղեկավար Ներսես Շադունցը:

«Տրակտորներով երիտասարդ տղաներ են եղել, նրանց հետ եղել է նաև հողի սեփականատերը: Նիվաներով գնացել էն այնտեղ, խոտը հնձելու ժամանակ մոտ 500մ խորացել են, հատել են սահմանը: Նրանք 90-ականների ծնունդ են: Իրենց ծնված ժամանակից մինչև հիմա այդ հողն իրենք են մշակել: Սահմանը հատել են, հակառակորդի ստորաբաժանումները մոտ 10 հոգով մոտեցել են, ուզեցել են տանել նրանց ավելի խորքը, չի հաջողվել, տղաներից մեկի մոտ նռնակ է եղել, օղակը քաշել է, ասել է կպայթեցնեմ ինձ էլ ձեզ հետ: Այնքան է այդպես պահել մինչև մենք հասել ենք: Ռուսական խաղաղապահ զորքերի, մեր սահմանապահ զորքերի հրամանատարի հետ անմիջապես կապնվեցինք, 1-ին բանակային կորպուսի հրամանատարի հետ, տեղյակ եմ պահել նաև մեր մարզպետին: Խառնվել ենք իրար ռուսները մի կողմից, մենք մյուս կողմից, բանակցությունների արդյունքում տեխնիկան ամբողջությամբ հանել ենք, հետ ենք բերել: Գյուղում ամբողջ երիտասարդությունը լցվել է այնտեղ, հազիվ եմ պահել այդ տղաներին, թե չէ կատոկելու էին բոլորին: Ասել եմ՝ այստեղ կարող է՝ հաջողություն ունենանք, բայց ուրիշ տեղից մի բան լինելու է հաստատ: Ռուսների հետ օպերատիվ աշխատանքի արդյունքում մեր տեխնիկան հետ ենք բերել այն պայմանով, որ այլևս չենք մտնի այնտեղ: Հիմա նորմալ է ամեն ինչ, հանգիստ է վիճակը»,- պատմեց նա:

 

 

Համայնքապետի խոսքով` սահմանամերձ համայնքների բնակիչների զինելը անհրաժեշտություն է. «Որոշ բնակիչների մոտ արդեն կա: Այսինքն վարչական ղեկավարներով մենք զենքեր ենք տվել մարտական հերթապահություն իրականացնելու համար: Բայց, որ ավելի շատ լիներ, չէր խանգարի»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 12-ին հերթական միջադեպն է գրանցվել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում։

Գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում համայնքի երկու տրակտորիստները տեղանքում լավ չկողմնորոշվելու արդյունքում անցել են թշնամու հսկողության տակ գտնվող տարածք։

Թշնամին փորձել է գերեվարել նրանց, սակայն տեղի հայ  դիրքապահների և ռուս խաղաղապահների միջնորդությամբ տղաները չեն գերեվարվել։

Ներսես Շադունց Սյունիքի մարզ Ադրբեջանի ԶՈւ

Տեղի է ունեցել առերես հարցաքննություն ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի ու Սամվել Վարդանյանի մասնակցությամբ
«Փաստ». Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում»․ «Հրապարակ»
ՀՀ պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում` ցեղասպանության զոհերի անունների ցուցակ կազմելը համարելով «Ցեղասպանության հետ կապված իրական հիմքերի կառուցում»․ Թաթոյան
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ»
Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը
Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
«Հրապարակ». Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին
«Փաստ». Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված
«Ժողովուրդ». Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ
«Փաստ». Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը»
«Ժողովուրդ». Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով
Ռուսաստանի և Իսրայելի անվտանգության խորհուրդների քարտուղարները բանակցություններ են վարել
Լեմկինի ինստիտուտը պատասխանել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը
Գերմանիան Իսրայելին հորդորում է հարգել միջազգային իրավունքը
Գերմանիայի կանցլերը քննադատել է Վրաստանի՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Իրանի հարձակումը Իսրայելին ստիպել է հետաձգել Ռաֆահի վրա հարձակման ծրագրերը. CNN
Ռուսաստանը և Տաջիկստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում
Մակրոնը հույս ունի համոզելու տարածաշրջանի երկրներին, որ Իրանը սպառնալիք է
Ավելին
Ավելին