Մենք ապրում ենք տարածաշրջանում, որտեղ հնարավոր չէ նորմալ ապրել եւ պաշտպանվել առանց մարտունակ բանակի եւ անվտանգության լուրջ համակարգի: Այդ մասին հունիսի 13-ին Գեղարքունիքի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Քանի դեռ սրանք են իշխանության ղեկին, իրավիճակը չի փոխվի եւ փոխվել չի կարող: Ես բերում եմ այս օրինակը արդեն մի քանի օր: Ես եղել եմ Սյունիքում՝ Տեղ գյուղում: Դա սահմանամերձ մեծ համայնք է, եւ դրա 350 հա տարածքը գտնվում է ադրբեջանցիների հսկողության տակ: Հենց դա է տեղի ունենում, երբ զինվորին հրամայում են չկրակել: Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի իրավիճակը, եթե հրամանատարը զրկվում է որոշելու իրավունքից, ինչպե՞ս պաշտպանել սահմանը:
Անցել է ութ ամիս, պե՞տք է լինեին Հայաստանի սահմանները պաշտպանված, թե՞ ոչ: Տասնամյակներ շարունակ ասել են՝ կհանձնենք Ղարաբաղն ու հանգիստ կապրենք:
Ասել են՝ պետք չէ, որպեսզի Հայաստանից զինվորները մեկնեն եւ պահպանեն Ղարաբաղի սահմանները: Որքան էլ փորձել ենք բացատրել, որ զորակոչիկները Գեղարքունիքից, Շիրակից, Լոռիից եւ Երեւանից պահպանում են այդ թվում Հայաստանի սահմանները, սակայն դա չեն հասկացել: Այժմ մենք բոլորս տեսե՞լ ենք՝ ինչ է նշանակում չպաշտպանել սահմանները Ղարաբաղում:
Եթե անգամ լիներ սահմանագծում, ադրբեջանցիները կմտնեին Հայաստան:
Եթե առջեւում զորքեր չկան, ապա կմտնեն: Այդպես կլինի այնքան, քանի դեռ իշխանության ղեկին են դրանք եւ քանի դեռ խաղաղություն են մուրալու: Ես պատերազմի կողմնակից չեմ, սակայն ո՞վ է հարգում մուրացկանին:
Չեմ զարմանա, եթե վաղն ադրբեջանցիները լողան Սեւանում: Մարդն ասում է, որ սարերում վեց ամիս տարվա ընթացքում ձյուն է, ինչպե՞ս կարող է զինվորն այնտեղ կանգնել: Գեղամա լեռներում ձյուն կլինի եւս երկու ամիս: Դա նշանակում է, որ մեր զինվորները չպե՞տք է մեզ պաշտպանեն: Ասել են, որ ադրբեջանցիներն օկուպացրել են Սեւ լճի 30 տոկոսը, սակայն արժե՞ դրա համար վախենալ:
Եւ վաղը նա կասի, որ Գեղամա լեռների 20, 50 տոկոսն օկուպացրել են ադրբեջանցիները, սակայն արժե՞ արդյոք դրա համար պատերազմել: Մենք պետք է վերականգնենք մեր անվտանգության համակարգը, ուրիշ ճանապարհ չկա»,-նշել է Սարգսյանը: