f

Անկախ

Արամ Ավագյան. «Մտածում էի, որ կռվում եմ հանուն որդուս և իրավունք չունեմ պարտվելու»


Մարտի 13-ին ԱՄՆ-ի Մինիսոտա նահանգում  կայացած բռնցքամարտի շոու երեկոյի ընթացքում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBC International Silver  վարկածով չեմպիոն Արամ Ավագյանը կարիերայի 10-րդ հաղթանակը տոնեց՝ մենամարտելով դոմինիկացի   Դագուվերտո Ագուերոյի հետ (77:74, 76:74, 75:75):

Թեև 8-ռաունդանոց մենամարտի 1-ին և 2-րդ ռաունդներում նախաձեռնությունն Ագուերոյի կողմն էր, բայց Արամը կարողացավ դիմակայել. 3-րդ ռաունդից սկսած հայ մարզիկը կերպարանափոխվեց, սկսեց թելադրել իր կամքը և, ուժեղացնելով ճնշումը, հաղթեց մրցակցին՝ ընդհատելով Ագուերոյի անպարտելի հանդիպումների շարքը:

Անկախի հետ զրույցում Արամը կիսվում է մենամարտից ստացած տպավորություններով, խոսում դժվարությունների հաղթահարման,  նպատակների իրագործման համար ոչնչից կանգ չառնելու, չնահանջելու և միշտ առաջ գնալու  մասին:  

-Շնորհավորում ենք անպարտելի մենամարտերի շարքը շարունակելու և տպավորիչ հաղթանակ տանելու կապակցությամբ: 10 ամիս ռինգ դուրս չէիք եկել: Այդ հանգամանքն անդրադարձա՞վ մենամարտի վրա:

-Շնորհակալ եմ շատ շնորհավորանքի համար: Իհարկե,  մոտ մեկ տարի չմենամարտելը ինձ պես մարզիկի համար շատ լուրջ խնդիր էր, ինչն անհետևանք չմնաց. մենամարտի մեկնարկը վկայում է այդ մասին:  

Մոտ 4,5 ամիս, նախքան Դետրոյթ մեկնելս, եղել եմ Լոս Անջելեսում և մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատել եմ՝ ամեն օր սպասելով, որ ահա, ուր-որ է մենամարտ կանցկացնեմ:  

Բայց հնարավոր չէ ուղղակի նման ծանրաբեռնվաությամբ աշխատել, օրը 2 պարապմունք անցկացնել և պատրաստ սպասել, թե երբ կմենամարտես, քանի որ մարզումները, սննդակարգը և շատ ու շատ նման բաներ, որոնք մարզիկի առօրյան են, չեն կարող հավերժ շարունակական լինել: Յուրաքանչյուր թոփ բռնցքամարտիկ հստակ գիտի իր մենամարտերի հաջորդականությունը, ուստի և լավ գիտի՝ երբ հանգստանալ, վերականգնվել և երբ նորից վերադառնալ սիրելի աշխատանքին:

Իմ պարագայում ամեն բան բարդ դասավորվեց, երկար ու ձիգ 4,5 ամիսներ, ծանրաբեռնված պարապմունքներ և արդյունքում ոչինչ: Հուսահատ վերադարձա հայրենիք և փորձեցի կապ հաստատել մարդկանց հետ և խնդրին լուծում տալ: Կապ հաստատելով Եվրոպայում բնակվող,  ներկայիս մենեջեր Խաչատուր Խաչատրյանի հետ՝ պայմանագիր ստորագրեցի և 1 ամիս առաջ, նախքան մենամարտս, մեկնեցի Դետրոյթ: Հիանալի նախապատրաստական շրջան եմ անցել: Նախքան այդ էլ 4,5 ամիսների կուտակված արսենալս բավական հարուստ էր, ինչը և մեծ դեր խաղաց իմ մենամարտի 3-րդ ռաունդից սկսած:

-Դոմինիկացի մարզիկը բավական փորձառու էր, երբեք պարտություն չէր կրել ռինգում: Այդ հանգամանքը հոգեբանորեն կա՞րող է ճնշել: Հասցրե՞լ էիք ծանոթանալ Ագուերոյի գործելաոճին:

-Ագուերոյի մի քանի մենամարտ նայելով՝ գիտեի արդեն՝ ինչ պետք է անեմ ռինգում, բայց, նախքան մենամարտը, շատ խնդիրներ ունեցա, թե՛ անձնական, թե՛ գործնական: Թեպետ փորձում էի ընդհանրապես չմտածել այդ ուղղությամբ, այնուամենայնիվ լրիվ անջատվել չհաջողվեց:  

Իմ հակառակորդների անպարտելի լինելն ինձ չի կարող վախեցնել: Եթե ուզում ես չեմպիոն դառնալ, լինել համար առաջինը, պետք է կռվես և հաղթես ուժեղներին, այլապես իմա՞ստը այս գործով զբաղվելու: Ես մարզիկ չեմ, որը ձգտում է գեղեցիկ ռեկորդ ունենալ: Ես մարզիկ եմ, որն ուզում է դառնալ համար մեկը և պատրաստ եմ յուրաքանչյուրի դեմ մենամարտել:  

- Մենամարտի սկզբնամասի նոկդաուններից հետո, դրևորելով իսկական մարզիկին վայել մարտական ոգի, կամքի ուժ՝ բեկեցիք ընթացքն ու հաղթանակ տոնեցիք:  

-Իհարկե շոկային է, երբ մենամարտի սկզբում նոկդաունի ես ենթարկվում:  Սկզբնամասը շատ բարդ դասավորվեց ինձ համար: Ես ուղղակի փորձեցի չկորցնել ինձ, սառը դատել ու մտածել, որ ամեն բան դեռ առջևում է, և ես կարող եմ բեկել մենամարտի ընթացքը: 3-րդ ռաունդից սկսած հակառակորդիս սկսեցի պրեսինգի ենթարկել՝ փորձելով հասցնել մաքսիմալ շատ հարվածներ: Գիտե՞ք, թե ինչ էր իմ մտքում, երբ ես 2-րդ անգամ հայտնվեցի ռինգի հատակին: Ես մտածում էի, որ կռվում եմ հանուն որդուս և իրավունք չունեմ պարտվելու: Սկսելով 3-րդ ռաունդից ճնշել հակառակորդիս՝ ես արդեն իսկ կոտրեցի նրան և 7-րդ ռաունդում անգամ նոկդաունի ենթարկեցի, բայց ռինգի մրցավարը չարձագանքեց: Չնայած դրան՝ թե՛ մեկնաբանները, թե՛ կողային մրցավարները դա հաշվի էին առել:  

-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը: Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

-Յուրաքանչյուր հաղթանակ ևս մեկ քայլ է դեպի նպատակ, դեպի չեմպիոնական գոտի: Որքան էլ դա հաճելի չլինի չեմպիոններին, ես արդեն քայլ առ քայլ մտնում եմ նրանց «քթի տակ», և վաղ թե ուշ նրանք ինձ պետք է մենամարտ տան: Առաջիկայում կվերադառնամ հայրենիք, կհանգստանամ մի 2 շաբաթ և կրկին կվերսկսեմ մարզումներս: Հաջորդ մենամարտս էլ հավանաբար կանցկացնեմ մայիսին:

Սպորտ բռնցքամարտ Արամ Ավագյան հարցազրույց Խմբագրի ընտրանի պրոֆեսիոնալ բռնցքամարտ

Այլ հոդվածներ հեղինակից

ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է. ուղիղ
Արցախում զինծառայողները այցելում են ընտրատեղամասեր՝ կատարելու իրենց քաղաքացիական պարտքը. ՊԲ
Անհաջող դիվերսիայից հետո Ադրբեջանի համապատասխան ծառայությունները տեղեկատվական գրոհի են անցել սոցիալական ցանցերի հայկական տիրույթում. ՊՆ
Հունվարի 31-ից մինչև մարտի 29-ը ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը 519 զանգ է ստացել կորոնավիրուսի վերաբերյալ
«Ականատես» դիտորդական առաքելությունն ԱՀ ընտրությունները դիտարկում է` դիտորդների շրջիկ խմբերի միջոցով. հայտարարություն
«Ժողովուրդ». Երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների հիփոթեքային վարկավորման ծրագրի մանրամասները
Մարտի 30-31-ը բացահայտվել է հանցագործության 48 դեպք
Արցախում քվեարկության ժամանակ քաղաքացիներին կտրամադրվի ընդհանուր առմամբ 80.000 հատ դիմակ ու 160.000 հատ ձեռնոց
Առինջ-Ջրվեժ ավտոճանապարհին «Nissan Teada» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին. կա զոհ
Քաղաքացիներն ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների դեպքում կարող են դիմել Արցախի ոստիկանություն
Համաճարակի դեմ պայքարի անվան տակ իշխանությունը կարող է վերահսկել յուրաքանչյուրի գտնվելու վայրը. «Ազգային օրակարգ»
«Հրապարակ». Մեկուսացման պրոցեսը շարունակվում է
«Փաստ». Հանձնարարական է իջեցվել՝ «տակից» աջակցել նախագահին. որոնք են պատճառները
«Ժողովուրդ». Կոռուպցիոն դեպքերով ՀՀ իրավասու մարմինների վարույթում նախապատրաստված նյութերի քանակն աճել է
«Իրատես». Ո՞րն է մարդկանց տեղորոշելու նախագծի իրական նպատակը. ի՞նչ է լինելու այդ տվյալների հետ համաճարակից հետո
«Ժողովուրդ». Հայաստանում հեղուկ գազի պակասուրդ է. Փոխարենը բենզինի գինը հասել է 300 դրամի
«Ժողովուրդ». Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով նոր փորձաքննություններ կնշանակվեն
«Իրատես». Տնտեսական խնդիրների փունջն իսկական սպառնալիք է դառնում Փաշինյանի համար
«Փաստ». Ե՞րբ կկայանա Վանեցյանի կուսակցության հիմնադիր համագումարը
«Ժողովուրդ». Պատգամավորները՝ ընդդեմ կառավարության․ զայրացած են եղել
«Հրապարակ». Հերթը Սերժ Սարգսյանինն է. հանձնաժողովը ուշքի չի գալիս
«Հրապարակ». «Իմ քայլում» համակարծիք չեն. ո՞ր պատգամավորների ձեռքը չգնաց կողմ քվեարկել տոտալ վերահսկողությանը
«Փաստ». Որոնք են այն մութ նպատակներըը, որոնք կան իշխանության նախաձեռնությունների կոնտեքստում
Այսօր 3 ժամով լույս չի լինելու միայն Երեւանի մեկ շենքում
«Հրապարակ»․ ԱԺ 2 պատգամավորները, որոնց առաջին թեստի պատասխանը դրական է եղել, հանվել են պատվիրակության կազմից
Ավելին
Ավելին