Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի Ուսքյուդար թաղամասում մզկիթի բացման արարողությունից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:
Էրդողանն, անդրադառնալով ՆԱՏՕ գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ կայանալիք հանդիպմանը, նշել է, որ վերջինիս հետ քննարկելու է երկկողմ հարաբերությունները: Թուրքիայի նախագահը հայտնել է, որ հանդիպումներ է ունենալու նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Անգլիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: ԳՈՎԱԶԴ00:00 Իմանալ ավելին «Մակրոնի հետ քննարկելու ենք թուրք-ֆրանսիական հարաբերությունները: Մասնավորապես հնարավորություն ենք ունենալու քննարկել այդ հարաբերությունների դրական և բացասական կողմերը»,-նկատել է նա:
Էրդողանը հայտնել է, որ Բայդենի հետ հանդիպումից հետո մեկնելու է Ադրբեջան: «Իմ եղբայր Իլհամ Ալիևի հետ հանդիպելու ենք Շուշիում և երկու երկրների միջև մի համաձայնագիր ենք կնքելու: Դա Թուրքիայի և Ադրբեջանի միջև համապարփակ համաձայնագիր է լինելու»,-ասել է նա: