f

Անկախ

Կոմպրոմատին սպասելիս. Վահե Հովհաննիսյան


Ողջ հասարակությամբ սպասում ենք Նիկոլի դեմ կոմպրոմատին. Մեծից փոքր, խելոքից՝ անխելք։ Սա դարձել է ազգային նպատակի պես մի բան, որն իրականում շատ հուսահատեցնող է։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ, «Հայաստան» դաշինքում ընդգրկված Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հուսահատեցնող է՝ մտածել, որ այսքանից հետո մեզ դեռ ինչ-որ «կոմպրոմատ» է պետք, որը կազդի ընտրության արդյունքների վրա, կկանխորոշի դրանք։

- Արցախի 75 տոկոսը կորցնելու հետո

- Շուշին կորցնելու հետո

- Դադիվանքը, Ղազանչեցոցը կորցնելու հետո

էլ ի՞նչ կոմպրոմատ ենք ուզում։ Ով ում որտեղ ի՞նչ արեց, ում հետ քնեց կամ արթնացա՞վ։

Ուրեմն դա ավելի՞ ազդեցիկ է, քան այն, որ ադրբեջանցիք մտել են Սյունիք ու Սևանա լճի վերևում՝ ՀՀ պետական սահմանից ներս, հենց այս պահին նստած են։

Շուրջ 5000 զոհ ու 12000 վիրավոր տալուց ավելի ազդեցիկ կոմպրոմա՞տ կա։

Իսկ Բաքվում այս պահին դատվող մեր տղերքի կադրերից ավելի սարսռեցնող կոմպրոմատ կա՞։

Հոկտեմբերի 19-ից պատերազմը չդադարեցնելու և դրանից հետո ամեն օր 100 նոր զոհ տալու փաստը կոմպրոմատ չէ՞։

Հինգ օր է՝ քննարկում ենք, թե ինչ կտարածվի՝ սրա կամ նրա քնե՞լը, թե՞ մի այլ «ցնցող» բան։ Ու չենք հասկանում, որ արդեն 8 ամիս է՝ Ալիևն է «քնում» բոլորիս հետ՝ «երբ ուզի, որքան ուզի» խաղի կանոնով։

Եթե այսքանից հետո Նիկոլին մերժելը պետք է լինի ինչ-որ մասնավոր կոմպրոմատի հաշվին, ապա դա հետագա վերելքի քիչ հույս է տալիս։

Մեր աչքի առաջ Նիկոլը հենց այս պահին պլանավորում է ներքին բախումներ, անթաքույց իրականացնում է դրանց քարոզն ու նախապատրաստական աշխատանքները, սա պարզ տեսնում են իրավապահները, ուժայինները, նրա թիմակիցները, Անվտանգության Խորհրդի անդամները, միջազգային հանրությունը, ու այսքանով հանդերձ՝ չենք կարողանում նրա ձեռքը բռնել։ Էլի սպասում ենք դրա իրականացմանը, որ փաստը տեսնենք ու նոր ասենք՝ բայց ո՞նց այսպիսի բան եղավ։ Սա ուրեմն կոմպրոմատ չէ՞, սա ընդվզման պատճառ չէ՞, սա ուրեմն ուղղակի նրան չընտրելու փաստարկ չէ՞։

Մի ողջ ազգի ու պետության ջարդուփշուր եղած երազանքները, անվտանգությունն ու արժանապատվությունը փոխանակում ենք ինչ-որ անճաշակ սերիալային «կոմպրոմատի» հե՞տ։ Պիտի դադարենք թույլ տալ, որ Նիկոլը մեզ ազգովի վերածի մի մեծ, էժան կոմպրոմատի։ Քաղաքացին, ընտրողը պիտի վերջապես սկսի տեսնել մեր կյանքում տիրող այն հսկա, իրական ու դաժան կոմպրոմատը, որի պարագայում որևէ իշխանություն ոչ թե չէր վերընտրվի, այլև մտքով անգամ չէր անցկացնի կրկին առաջադրվել։

Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ

Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Ավելին
Ավելին