f

Անկախ

«168 ժամ»․ Փաշինյանն իրագործում է պետության դեմ հաղթանակի վերջին արարը․ 2018 թ․ հեղափոխությամբ նա պայքարել է իշխանության դեմ, հետո նրա պայքարի թիրախը դարձել է պետությունը


«Հայաստանը համաշխարհային մասշտաբի անհեթեթությունների ու ռեկորդների երկիր է, աննախադեպ՝ բառի ամենաբացասական իմաստով։ Այստեղ կատարվում են իրադարձություններ, որոնք դուրս են մարդկային բանականության սահմաններից, հանրային, քաղաքական, քաղաքագիտական օրենքներից ու օրինաչափություններից։

 

Նոնսենսների գծով Հայաստանում անգերազանցելի է Նիկոլ Փաշինյանը, որը զբաղեցնելով երկրի ղեկավարի պաշտոնը, գրեթե ամեն օր հանդես է գալիս քաղաքական և ոչ միայն քաղաքական օրենքների ջախջախմամբ։

Հերթական քարոզչական էքստազի մեջ նա Վանաձորում ազդարարել է «Հայաստանում ժողովրդավարական պողպատյա հեղափոխության մեկնարկը»։

Այսինքն՝ երկրում իշխանություն ունեցող մարդը, իշխանության ղեկավարը հայտարարել է հեղափոխության՝ իշխանության դեմ պայքարի մեկնարկի մասին։

Մարդկության պատմության մեջ գրեթե բոլոր հեղափոխությունները տեղի են ունեցել իշխանության, իշխող կարգի դեմ։ Բացառություններ, իհարկե, եղել են, պատմությունն ունի նաև մշտական կամ պերմանենտ հեղափոխությունների հայեցակարգեր։ Բայց եթե Նիկոլ Փաշինյանը դրանց կրողն է, ապա պարտավոր է խոստովանել, որ ինքն առվազն տրոցկիստ է և շարունակում է Մարքսի ու Լենինի ուղին՝ կառուցելով «սոցիալիզմ՝ առանձին վերցրած մի երկրում»։

Նիկոլ Փաշինյանը, սակայն, նման խոստովանություն չի արել, հակառակը՝ նախորդ հեղափոխության ժամանակ հայտարարել է, որ չի դավանում որևէ իզմ-ի։ Հետևաբար՝ նրա վանաձորյան թեզերը չեն կարող լղոզվել պատմագաղափարական հղումներով։

Իրականությունն այն է, որ վերջին երեք տարիներին համաշխարհային քաղաքականության մեջ հակառեկորդներ գրանցած Հայաստանն արձանագրում է հերթական խոշոր, հակաքաղաքական ու հակաքաղաքագիտական ռեկորդը՝ իշխանությունը պատրաստվում է հեղափոխության, այսինքն՝ իշխանության դեմ պայքարի։

Իրականում այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի ինքնագնահատականն է, խոստովանությունն այն մասին, որ իր կարողությունների գագաթնակետը պոպուլիստ հեղափոխականի կերպարն է, դրանից ավելիի նա ընդունակ չէ ի բնե։ Ինչ-որ առումով այս հայտարարության մեջ կա նաև անկեղծության բաղադրիչ․ մարդը խոստանում է անել այն, ինչն ամենալավն է կարողանում։

Իրականում անցած երեք տարիներին՝ լինելով երկրի ղեկավարի կարգավիճակում, նա շարունակել է հեղափոխությունը, ինչի հետևանքն է պետության այսօրվա աղետալի իրավիճակը։ Հայտնվելով պետության ղեկին՝ նա արել է այն, ինչ կարողանում է՝ հեղափոխություն, լաչառություն, քայքայում, ջախջախում, ավեր։ Իրավիճակի ողբերգականությունն այն է, սակայն, որ եթե նա 2018 թվականին հեղափոխությամբ պայքարել է իշխանության դեմ և հաղթել է, ապա դրանից հետո նրա պայքարի թիրախը դարձել է պետությունը, որի նկատմամբ հաղթանակը նշանավորվելու է պետության վախճանով։

Նիկոլ Փաշինյանը հիմա իրագործում է հենց այդ՝ պետության դեմ հաղթանակի վերջին արարը։ Այդ առումով նա իր վերջին հեղափոխության անվանումը սխալ է ընտրել․ բովանդակային իմաստով նա իրագործում է բազալտե կամ գրանիտե հեղափոխություն, որովհետև հենց այդ նյութերից որևէ մեկով է պատրաստված լինելու Հայաստանի վերջի մասին հիշեցնող  շիրմաքարը, որի առաջ խոնարհվելու հնարավորության համար էլ պայքարում է Նիկոլ Փաշինյանը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նիկոլ Փաշինյան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ)
Ցեղասպանումը եւ հայրենիքի բռնազավթումը նոր թափ է ստանում. ԱՍԱԼԱ-ի քաղաքական ղեկավարություն
Ընդդիմության ընդդիմությունները թող ընդհանրապես չխոսեն, տղավարի հելեք, կանգնեք, զենք բռնենք. Ակցիայի մասնակից
Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան
Ոսկեպարը, կարճ ասած, կմնա անկլավ. Իշխան Աղբալյան
Ես հրաժարական չեմ տալու. Կիրանցի վարչական ղեկավար
2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Ապրլի 24-ի առթիվ նվեր՝ Իլհամ Ալիևին
Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է
Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին
Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է. Պետք է գործենք կանոնավոր, բանակի պես
Կառավարություն. Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Ռուբեն Վարդանյանի հացադուլից հետո որպես պատիժ նրան թույլ չեն տվել խոսել հարազատների հետ. Արցախի ՄԻՊ
Երեկվա հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ
«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը. այսպես կզած ինչքա՞ն պետք է ապրենք». Գեղարքունիքի բնակիչ
Էսօր Իջևանն է, վաղը Գեղարքունիք են հասնելու, հերթով գալիս են. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին
Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան
Ջահերով երթ. Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան
Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքին, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
Երևանում վթարի է ենթարկվել թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը. տուժած կա
Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ
Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Ավելին
Ավելին