РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մաղթել է, որպեսզի երկրի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը քուն չմտնի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը և խնդրել է նրան փոխանցել իր լավագույն մաղթանքները։ Գրում է Gazeta.ru-ն։
«Հաջողություն Բայդենին նախագահ Պուտինի հետ բանակցություններում: Արթուն կմնաս հանդիպման ընթացքում և խնդրում եմ Պուտինին փոխանցել իմ բարեմաղթանքները», - գործակալությունըմեջբերում է Թրամփի խոսքերը:
Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Միացյալ Նահանգների նախկին նախագահը իր մրցակցին բազմիցս «քնկոտ Ջո» է անվանել։
Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը տեղի կունենա Ժնևում հունիսի 16-ին:
Ավելի վաղ Կրեմլը և Սպիտակ տունը հայտնել էին որոշ թեմաներ, որոնք քննարկվելու են Ժնևի գագաթնաժողովում: Մասնավորապես, պետությունների ղեկավարները մտադիր են շոշափել հաքերային հարձակումների թեմաները, Ուկրաինայում տիրող իրավիճակը, Սիրիա հումանիտար օգնություն հասցնելու խնդիրը: Բացի այդ, առաջնորդները կխոսեն իրանական միջուկային գործարքի մասին: