f

Անկախ

Ոստիկանները մտել են գյուղի մոտ 70-80 ընտանիք, մեկ-մեկ հարցրել...


Այսօր ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում նշված է, թե ինչու են ոստիկանները Սյունիքի մարզի Արծվանիկ համայնքում մարդկանց հարցաքննությունների ենթարկել։ Հայտարարության մեջ ուղղակի մեղադրանք կա Արծվանիկի գյուղապետի հասցեին, թե նա սպառնացել է համագյուղացիներին, որ եթե չընտրեն իր նախընտրած քաղաքական ուժին, ապա կզրկվեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից տրվող դրամական աջակցությունից:

«ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերից մեկի ներկայացուցիչը հայտարարել է, թե ոստիկանները Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում անօրինական կերպով միջամտել են նախընտրական գործընթացներին։

Հայտնում ենք, որ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։
Ոստիկաններն իսկապես այցելել են համայնքի բնակիչներին՝ նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություններ վերցնելու նպատակով, առ այն, որ Արծվանիկի վարչական ղեկավարը բնակիչներին պարտադրել է առաջիկա ընտրություններում քվեարկել մասնակից ուժերից մեկի օգտին և հայտարարել է, որ հակառակ դեպքում նրանց կզրկի «ԶՊՄԿ» ՓԲԸ-ից պոչամբարի համար պայմանագրով տրամադրվող 40 հազար դրամ աջակցությունից։
Այցերի ընթացքում ոստիկանները հանդիպել են համայնքի տասնյակ բնակիչների և վերցրել բացատրություններ։
Հետաքննությունը շարունակվում է»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Մեզ հաջողվեց կապվել Արծվանիկի գյուղապետ Անուշավան Հարությունյանի հետ: Հարցրինք, թե ինչպես կարող է մեկնաբանել, որ ոստիկանությունն իրեն նման բանի մեջ է մեղադրում:

«Դե, որ ոստիկանությունից եկել են, ինչո՞ւ իրենց չեք հարցնում, թե ինչ են բացահայտել․ իրո՞ք գյուղապետը նման բան ասել է, թե՞ հենց այնպես ասում են։ Նախ, ես փողերի հետ ընդհանրապես կապ չունեմ, այդ գումարները Քաջարանի հիմնադրամն է տալիս՝ պայմանագրով։ Բնակիչների հետ պայմանագիր կա կնքված, իրենք փողը տալիս են, կամ` ես ի՞նչ կապ ունեմ այդ փողի հետ։ Ես ինչո՞ւ պիտի սպառնամ, կամ այսօր ո՞վ է կարողանում ինչ-որ մեկին սպառնալ, թե ում ընտրի։ Ինչո՞ւ այդ ոստիկանությունը չի գնում տեսնի, թե այդ փողը ով է տալիս, ես Քաջարանի կոմբինատի հետ ի՞նչ կապ ունեմ, ես այդտեղի աշխատո՞ղ եմ, վարչական ղեկավա՞ր եմ, թե՞ ինչ-որ մի ցեխի պետ եմ, ես ինչպե՞ս կարող եմ Քաջարանի կոմբինատի տեղը խոսել։ Դե, սա քաղաքական բաներ են։ Ախր ես քաղաքական գործիչ էլ չեմ, որ ինչ-որ քաղաքական բաներով ինձ ճնշեն, ոչ էլ այդ ոստիկաններն ինձ մոտեցել են։ Ոստիկանները մտել են գյուղի մոտ 70-80 ընտանիք, մեկ-մեկ հարցրել են, հիմա թե պատասխանել են, որ հա, թե պատասխանել են՝ չէ, դա ինձ համար անհայտ է։ Գյուղացիները մոտիկացել են ինձ, թե այս ինչ հաշիվ է, ինչու են եկել, մենք չե՞նք կարողանում կողմնորոշվել, թե ում պիտի ընտրենք, ում՝ ոչ։ Ես ի՞նչ ասեմ, իմ ասելիքը սա է, որ ոստիկաններն ինձ ոչ մոտեցել են, ոչ տեսել եմ, ես քաղաքում էի, եկել եմ, ինձ ասում են, որ այսպես-այնպես, ես ի՞նչ անեմ։

Գյուղացիներն ինձ ասում են՝ սա ի՞նչ բան է, ինչո՞ւ են մեր գյուղ եկել, ուրիշ տեղեր չեն գնում։ Ասում եմ՝ այ մարդ, ոստիկանն  իրավունք ունի ձեզ հարցեր տալ։ Ես ոստիկաններից էլ չեմ դժգոհ, որովհետև ոստիկանները երևի թե ինչ-որ տեղից ասել են, որ այդ մարդն իր պարտականությունն է կատարում»,- պատասխանեց գյուղապետը։

Հարցրինք, թե գյուղացիներին չի՞ էլ ուղղորդել, թե ում ընտրեն:

«Չէ, այ մարդ, ես որ ասած լինեմ, գյուղացիները բոլորն էլ գիտեն, որ գյուղացի լինի, թե քաղաքացի լինի, ամեն մարդ իր փողի տերն է, ոչ ոք էլ իր փողը բաց չի թողնի։ Եթե այդպես լիներ, գյուղացին նման բան իմանար, էն ա կասեր, որ հա։ Որ ես գյուղացիների համար աստված էլ դառնայի, ոչ ոք իր 40 հազարը բաց չէր թողնի, եթե, իհարկե, ես այդպիսի բան ասած լինեի, անպայման կասեին»։

 

ոստիկանություն Սյունիքի մարզ արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին