f

Անկախ

Շատ կարևոր է, որ ընդդիմադիր դաշտում որեւէ բեւեռ չտարվի անհատական խաղով. Աշոտյան


Եթե ընդդիմադիր դաշտը շարունակի այսպես աշխատել, ապա հունիսի 20-ին արձանագրվելու է Նիկոլ Փաշինյանի վերահաս տոտալ պարտությունը եւ շատ կարեւոր է, որ ընդդիմադիր դաշտում որեւէ բեւեռ չտարվի անհատական խաղով: Այս մասին, այսօր՝ հունիսի 11-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Մենք ֆուտբոլից գիտենք, որ անհատական խաղը գեղեցիկ է, բայց միշտ չէ, որ ավարտվում է գոլով: Մեզ պետք են գոլե եւ այդ գոլերը խփելու ենք հունիսի 20-ին»,-ասաց նա:

Աշոտյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի քարոզչությունը հիշեցնում է վթարված կոյուղի, որի ջրերը թափվում են երկրով մեկ:

«Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ Արցախի կարգավիճակի հարց գոյություն չի ունեցել, տարածքների հանձնման խնդիր է եղել: Նա անբարոյական ստեր է տարածում, Նիկոլ, դու անբարոյական ես և դրա մասին վկայում են ոչ միայն իմ սուբյեկտիվ և օբյեկտիվ ընկալումներն ու գիտելիքները, այլ նաև այս երկու թուղթը»,-ասաց Աշոտյանը եւ թղթեր ցույց տվեց:

Դրանք վերաբերում են ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Պոպովի պատասխանին, որը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հոդվածին, որն իր հերթին վերաբերում էր 44-օրյա պատերազմին:

Աշոտյանն ասաց, որ նյութը հասանելի է ՌԴ ԱԳՆ կայքում. «Այս էջերի վրա գրված է եղել բանակցային ժառանգության մասին՝ հանձնվում է 5 շրջան, ստացվում է Արցախի միջանկյալ կարգավիճակ:

Երկրորդ փուլում պետք է հանձնվեին մյուս երկու շրջանները, ինչը պետք է կապնվեր Արցախի կարգավիճակի որոշման հետ»:

«Ինչքան ապուշ ու անբարոյական պետք է լինես, որ ժողովրդին հիմարի տեղ դնես»,-հավելեց նա՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը խաբել է ու կերել երեխաների գլուխը:

Արմեն Աշոտյան

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին