f

Անկախ

ԳՐՈՂԻ ՕԲՅԵԿՏԻՎՈՒՄ ՊԱՊ ՈՒ ԲԱԲՈՅԻ ՏՈՒՆՆ Է


Խոսք ընթերցողի

-    Մահից փրկություն, թե՞ ապրելու իրավունքի պաշտպան է լինելու, - հարցադրումով է ավարտվել ՛՛Դատեք ինձ՛՛ 2017թ. սեպտեմբերին գրված պատմվածքը, որով էլ եզրափակվում է Լուսյա Մեհրաբյանի վերջերս ընթերցողին հասած պատմվածքների ժողովածուն /՛՛Անպատասխան՛՛ ՛՛Վան Արյան՛՛Հրատ, 2021/:

Մեր օրերի համար շատ արդիական հարցադրում՝ պատերազմ, կորուստներ, գերիներ, ընդվզումներ, սահմանախախտումներ, ընտրություններ...
Լուսյա Մեհրաբյանը վաղուց է նվաճել ընթերցողի սերն ու համակրանքը: Նա, ով 2006թ. իր 2-րդ ժողովածուն վերնագրել էր ,Գնում եմ հաղթելուե վաղուց արդեն հաղթել ու հաղթահարել է բոլոր խոչընդոտները և իր ուրույն արահետն ունի հայ գրական աշխարհի քարտեզում: Նա օբյեկտիվում հաճախ են հանդիպում իր ծննդավայրը ու նրա մարդիկ՝ Նուշի բաբոն, Երեմ պապը ու նրանց դուստրերը՝ իր մայր Օֆելյան, Էմման, Ամալյան...
Նուրբ մարդկային փոխհարաբերություններ է բացահայտում գրողը և միանգամից եզրակացնում՝ աշխատողները հաճախ երազում են նոր անծանոթ ղեկավարի մասին: Աստված են կանչում, որ կարողանան աշխատել, բայց փոշմանելը միշտ էլ կա... 
Մի ուրիշ պատմվածքում էլ ինքնատիպ մեկնաբանում է ,Էս սարն իմն է, էս ծառն իմն էե արտահայտությունը, հաղթանակի դափնին փորձելով հասցնել արդարին կամ թե իրական տիրոջը: Ծաղկաշատը նրա համար լոկ ամառանոց չէ, նրա հոգու կանչն է դարձել փչող զով քամին /,Ամառանոցում, զով քամու հովինե/:

Ընտրական կրքեր են նաև այս ժողովածույում՝ հարգված է, առաջատար ֆերմեր, ի՞նչին է պետք, որ մեկ անգամ էլ գյուղապետ դառնա: Ընթերցողին հուզող հարց է բարձրացնում Լուսյա Մեհրաբյանը, ու նրա հետ հասնում ,Անպատասխանե պատմվածքին: Առանց կարդալու այդ պատմվածքը մտածում էի, որ անպատասխան է մնում հաճախ սերը: Հենց փոխադարձ սիրո, հավատի ու վստահության կոչ է անում հեղինակը իր պատմվածքում:

Գրքի նկատմամբ հետաքրքրությունը առաջվանը չէ, անշուշտ, մեղավորը ամենևին միայն համակարգիչն չէ:
-    Գոնե ընկերուհիներս գան գրքի շնորհանդեսին, - խորհում է հեղինակը ու շարունակում, - որ առնվազն հրատարակիչը զգա իր գործի կարևորությունը: Իսկ եթե չի վաճառվի գիրքը, կնվիրի...:
Ինքը վաղուց է հասել ճշմարտությանը՝ մեկ է իրականությունը գրքից դուրս է. Հեղինակի այս ժողովածուում նախորդների նման լրիվ առանձին պատումները օրգանապես կապված են միմյանց և ամբողջացնում են հեղինակի ասելիքը, ընթերցողին հայելային անդրադարձով ներկայացնում մեր ազգի դարավոր ելքի ընթացքը:

Գնահատվում է անցյալը, լուսավորվում է ներկան, բացահայտվում մարդկային հոգեաշխարհի լույն ու մութը և օգնում ծրագրել ապագան: Լուսյա Մեհրաբյանը չի կիսում ուրիշների խոհերը, նա գնում է իր արահետով ու վաղուց ընթերցողների իր բանակն ունի: Նա դեղատոմսեր չի բաժանում, մշտապես ժպիտը դեմքին, մարդկային կյանքի խառնարանում փորձում է հրամցնել երջանկության բանալիներ, ախտորոշել հոգեկան ցավն ու տառապանքը:

Կորոնավիրուսի դիմակները իրականությունը մասամբ են քողարկում, բայց երբեք էլ չեն անհետացնում: Հեղինակի օբյեկտիվում կյանքի իրական պատկերն է՝ վատը խարազանում է, լավը գովաբանում: Կյանքի դասեր են նրա պատմվածքները: Դասեր առանց զանգի ու դասամիջոցի՝ դասեր են և՛ մեծերի, և՛ փոքրերի համար:


Վաղարշակ Ղորխմազյան

Վաղարշակ Ղորխմազյան Լուսյա Մեհրաբյան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին