f

Անկախ

«168 ժամ»․ Մահվան տեսիլ․ Նիկոլ Փաշինյանը շարունակում է արնարշավը


«168 ժամ» թերթը գրում է. ««Արդեն չորրորդ օրը Հայաստանում շարունակվող միջոցառումը, որին բոլորը տալիս են «նախընտրական քարոզարշավ» անվանումը, իրականում ոչ թե քարոզարշավ է, այլ հոգեորսություն՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով։

Նիկոլ Փաշինյանը՝ կանգ չառնելով ոչնչի առաջ, փորձում է մարդկանց հասցնել հոգեխանգարմունքի՝ նրանց մեջ արթնացնելով բոլոր այն բնազդները, որոնք անհրաժեշտ են քաղաքացիական բախումների, արյան հեղման համար։

Նիկոլ Փաշինյանը ամեն օր գեներացնում է այդ արյունը, որն ամեն պահի նրա դրդրմամբ կարող է թափվել Հայաստանում։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանին պետք է հենց քաղաքացիական արյուն, երևի այն պատճառով, որ նա շատ է սիրում ամեն ինչի հատկապես քաղաքացիականը։ Նա, ըստ ամենայնի, պլանավորում է սադրել հենց քաղաքացիական բախումներ, որոնց երկու կողմում կլինեն ոչ թե քաղաքացիներն ու ուժայինները, այլ քաղաքացիներն ու քաղաքացիները։ Եվ բացառված չէ, որ նա նախատեսում է ոչ թե հետընտրական, այլ նախընտրական արյունահեղություն, որը կարող է կանխել ընտրություններում իր պարտությունը։

Այն, ինչով այս օրերին զբաղված է Նիկոլ Փաշինյանը, իրավական պետությունում կկանխվեր ժամերի ընթացքում՝ քրեական օրենսգրքի բազամաթիվ հոդվածների ու նաև պաշտոնի հետ առողջական խնդիրների անհամատեղելիության կիրառմամբ։ Բայց քանի որ Հայաստանը ոչ միայն իրավական պետություն չէ, այլ լայն իմաստով պետություն չէ ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր արնարշավը՝ հանրապետության բոլոր բնակավայրերում պատրաստելով մարդկանց խմբեր, որոնք մատի մի շարժումով կարող են նետվել «գլուխներ կտրելու», ինչպես Նիկոլ Փաշինյանի ժպտադեմ համաձայնությամբ կոչ էր անում նրա նվիրյալ քաղաքացիներից մեկը, կամ «շինելու», ինչպես քաղաքացիների սիրուց արբած խոստանում էր ինքը՝ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանն ապրում է և դեռ մեկ շաբաթից ավելի ապրելու է մթնոլորտում, որում քաղաքացիական բախումների համար բավարար է աննշան մի կայծը, որն իր ամեն հանդիպման ընթացքում բոցավառում է Նիկոլ Փաշինյանը։ Թշնամու հետ պատերազմում պարտված այս անձը պատերազմ է հայտարարել սեփական քաղաքացիների դեմ, որովհետև ինչպես 44-օրյա պատերազմում, այնպես էլ հիմա նրա համար, ամենայնից վեր, կարևոր է իշխանությունը։

Բնության մեջ կա ընդամենը մեկ սուբստանցիա, որը Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ զոհել հանուն իշխանության, և այդ սուբստանցիայի անունը Նիկոլ Փաշինյան է։ Մնացյալ ամենայնը, այդ թվում՝ սեփական ընտանիքի անդամները, նրա համար ենթակա են զոհաբերության։

Իշխանությունը պահպանելու համար նա պատրաստ է զոհասեղանին դնել ամեն ինչ, բացառությամբ սեփական անձի։ Իսկ պատերազմի զոհերին «պլյուս-մինուսով» հաշվողին քաղաքացիական զոհերը ոչ միայն չեն մտահոգի, այլ նա կարող է առաջնորդվել «որքան շատ՝ այնքան լավ» սկզբունքով։

Հատկապես, եթե զոհաբերվողները լինելու են հպարտ քաղաքացիներ ու, առավել ևս, եթե դա հնարավորություն է տալու ապագայում խոնարհվել նրանց շիրիմների առաջ։ Այս ամենը թվում է հիվանդագին ու սատանայական, բայց Հայաստանն ապրում է հենց հիվանդագին ու հենց սատանայական իրականության մեջ։

Աստված պահապան Հայաստանին ու հայ ժողովրդին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նիկոլ Փաշինյան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին